21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Սեռական հանցագործությունների համար նախատեսված պատիժները կխստացվեն

Խոսելով ՀՀ քրեական օրենսգրքի  18-րդ հոդվածի “Սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները” հոդվածում փոփոխություններ կատարելու մասին՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը մասնավորապես ասաց, որ պատժամիջոցները խստացվել են:

“Սակայն պետք է տարբերել մանկապղծությունը: Ես փորձեցի պարզել հասարակության կարծիքը եւ կասեմ, որ պատկերացնումները լրիվ ուրիշ են”,-ասաց նա: Նրա խոսքով, սեռական հանցագործությունները պետք է բաժանել չորս խմբի:

“Առաջինը բռնի կամ սեռական հարաբերություններն են կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ: Երկորդը սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններին հարկադրելն է: Երրորդ խումբը սեքսուալ բնույթի գործողություններ կատարելն է անչափահասի` տասնվեց տարին չլրացած անձի հետ: Իսկ չորրորդ խումբը անառակաբարո գործողություն է, որը հաճախ ամենասխալ մեկնաբանվողն է մեր հասարակությունում”,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով, փոփոխություններով ստեղծվում է այնպիսի մի պատժողական համակարգ, որպեսզի նվազեցվի կոռուպցիոն ռիսկը եւ անձը ստանա արժանի պատիժ:

Նախագիծը ընդունվել է առաջին ընթերցմամբ եւ Դավիթ Հարությունյանը համոզված է, որ այն ամբողջովին կընդունվի:   

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ