21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Դամասկոսում քիմիական զենքի կիրառման պատասխանատուն Ասադի ռեժիմն է

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ ՄԱԿ-ի` նախօրեին հրապարակած զեկույցից պարզ է դառնում, որ Դամասկոսի մոտ քիմիական զենքի կիրառման պատասխանատուն կարող է լինել միայն Բաշար ալ-Ասադի զորքը։ 

“Ելնելով զեկույցի տեխնիկական մանրամասներից՝ շատ պարզ է, որ միակ կողմը, որը պետք է պատասխանատվություն կրի քիմիական զենքի համար, Սիրիայի ռեժիմն է”,-ասված է նախարարի հայտարարության մեջ։ 

Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաեւ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը։ Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի զեկույցը հաստատում է Բաշար ալ-Ասադի ռեժիմի մեղքը քիմիական զենքի կիրառման հարցում։ 

Երկուշաբթի ՄԱԿ-ի փորձագետները ներկայացրել էին զեկույցը, որում հաստատվել էր օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձաններից մեկում քիմիական զենքի կիրառման փաստը։ 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ