02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 14, 2013

Խառնվելու է Յուրի Չայկան. Հրապարակ

Թերթը գրում է, որ չնայած Աղվան Գառնիկիչը կոստյումը թեփն գցած գնաց վայելելու քաղաքացիական կյանքի հմայքները, այնուհանդերձ,  նրա վերանշանակման լոբբինգը շարունակվում է: Ըստ լավատեղյակների’ այդ գործին կարող են ՛՛խառնվել՛՛ նաեւ Վ. Պուտինի մտերիմ ընկեր, ՌԴ գլխավոր դատախազ, ոչ անհայտ Յուրի Չայկան, ինչպես նաեւ էլ ավելի հայտնի, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը: Որոշ տեղեկություններով՝ սեպ­տեմբերի 16-ին […]

Իշխանական էլիտան չի կողմնորոշվում Ալեքսանյանին, թե Կարապետյանին հյուրընկալվել. Հրապարակ

      Իշխանական էլիտան սեպտեմբերի 28-ին դժվարին կացության առաջ է հայտնվելու, տեղի են ունենալու երկու էական իրադարձություններ. Սամվել Ալեքսանյանը որոշել է կնքել յուր 7 զավակներին, Երեւանի նախկին քաղաքապեt Կարեն Կարապետյանն էլ եղբոր որդուն է ամուսնացնում: Հրավիրյալները քանի օր է’ չեն կողմնորոշվում, թե որ միջոցառմանը ներկա լինեն: Սակայն քանի որ երկու միջոցառումներն էլ տեղի Են ունենալու Զանգվի ձորում, համապատասխանաբար’ […]

՛՛32 ատամ՛՛-ը Հ1-ո՞ւմ. Ժողովուրդ

Ըստ թերթի տեղեկություննե­րի՝ ՛՛32 ատամ՛՛ ակումբի հաղորդումներն այսուհետ եթեր են հեռարձակվելու Հան­րային առաջին ալիքով: Իսկ Հ1-ի Նոր եթերաշրջանը սկսվելու է սեպտեմբերի 22-ից: Դեռևս ամիսներ առաջ թերթը գրել Էր, որ ՛՛32 ատամ՛՛ ակումբը հեռանալու Է ՛՛Արմենիա՛՛ հեռուստաընկերությունից: Սակայն ակումբի գլխավոր պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանը  հերքել Էր այդ տեղեկությունը: Երեկ թերթը կրկին դիմեց Բաբաջանյանին՝ ճշտելու ՛՛32 ատամ՛՛-ը եթեր […]

Դեռ տեղումներ չեն սպասվում

Սեպտեմբեր 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 14-ին, 15-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում՝  Սեպտեմբերի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցերեկային ժամերին կդիտվի +30 ից +32 աստիճան, իսկ գիշերը +14 ից +16 աստիճան տաքություն:

Ոստիկանապետը այցելեց Լոռու մարզ համոզվելու…

 Այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Ոստիկանության պետը մասնակցեց ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի հիմնանորոգված վարչական շենքի բացմանը: Բացման արարողությունը կատարեցին բաժնի վետերաններից մեկն ու պարեկապահակետային ծառայության հատուկ գումարտակի երիտասարդ ծառայողները: Ի դեպ, հատուկ գումարտակի պարեկախմբերն այսուհետ ծառայություն են իրականացնելու նաև Վանաձորում: Հանդիսավոր արարողությունից հետո, որին մասնակցում էին Լոռու […]

Որդուն և կնոջն ուղարկելու է Ֆրանսիա. Ժողովուրդ

Սյունիքի նախկին մարզպետ Աուրեն Խաչատրյանը, թերթի տեղեկություններով, պատրաստվում է իր կնոջը՝ Լորետա Բարսեղյանին, եւ որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, որոշ ժամանակով ուղարկել Ֆրանսիայի Մարսել քաղաք: Թերթի աղբյուրները փոխանցում են, որ Խաչատրյանն այնտեղ բիզնեսներ ունի ու հիմա որոշել է որոշ ժամանակով իր ընտանիքի անդամներին հեռացնել երկրից, մինչեւ հասարակությունը մոռանա իր տան բա­կում կատարվածը: Մ. Խաչատրյանը թերթի  հետ զրույցում, […]

Ինչ է ասել Սերժ Սարգսյանը լրագրողներին. Ժողովուրդ

Լավատեղյակ աղբյուրներից թերթին հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ փակ հանդիպման ժամանակ հայտարարել Է, թե մտադիր չէ անցնել խորհրդարանական կառավարման համակարգի, եւ որ սահմանադրական բարեփոխումները միտված չեն դրան: Նա այդ որոշումը պատճառա­բանել է ԼՂ խնդրով’ ասելով որ չավարտված պատերազմի դեպքում խորհրդարանական կառավարումը ճիշտ մոդել չէ: Նույն աղբյուրների փոխանցմամբ’ Ս. Սարգսյանն ամեն կերպ խուսափել […]

Հանցագործ աշխարհի ու հոգևորականների օգնությամբ սպառնում են բնակիչներին. Հայկական ժամանակ

Երեւանի Սայաթ-Նովա 10, 12 եւ Նալբանդյան 25ա շենքերի բնակիչները, ովքեր իրենց անհամաձայնու­թյունն են հայտնել իրենց բակում բազմսւֆանկցիոնալ շինության կառուցման վերսբերյալ, կառուցապա­տող ՛՛Լարկո գրուպից՛՛ սպառնալիքներ են ստանում: Հուլիսին Տարոն Մարգարյանը խոստացել Էր հարցն ուսումնասի­րող հանձնաժողով ստեղծել, որի կազմում պետք Է նաեւ բնակիչներ լինեին: Յուրաքանչյուր շենքից եր­կու բնակչի տվյալ հանձնվել Էր քաղաքապետարանին: Բնակիչ­ները որեւէ քննարկման չեն հրա­վիրվել, […]

Բացառում է. Հայկական ժամանակ

Թերթը գրում է, որ Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, Աժ պետաիրավական հանձնաժողովի նախա­գահ Դավիթ Հարությունյանը երեկ բացառել է, որ իր թեկնածությունը կարող է առաջադրվել ՀՀ գլխա­վոր դատախազի պաշտոնում: –   Պարոն Հարությունյան, ձեր անունը եւս շրշանաովում է ՀՀ գլ­խավոր դատախազի հավանա­կան թեկնածուների շարքում, հնա­րավո՞ր է ձեր առաջադրումը: – Անլուրջ խոսակցություններ են: – Բացառո՞ւմ եք: – Այո: ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի