18 Հունվարի, Saturday, 2025
KFC

Հանցագործ աշխարհի ու հոգևորականների օգնությամբ սպառնում են բնակիչներին. Հայկական ժամանակ

Երեւանի Սայաթ-Նովա 10, 12 եւ Նալբանդյան 25ա շենքերի բնակիչները, ովքեր իրենց անհամաձայնու­թյունն են հայտնել իրենց բակում բազմսւֆանկցիոնալ շինության կառուցման վերսբերյալ, կառուցապա­տող ՛՛Լարկո գրուպից՛՛ սպառնալիքներ են ստանում:

Հուլիսին Տարոն Մարգարյանը խոստացել Էր հարցն ուսումնասի­րող հանձնաժողով ստեղծել, որի կազմում պետք Է նաեւ բնակիչներ լինեին: Յուրաքանչյուր շենքից եր­կու բնակչի տվյալ հանձնվել Էր քաղաքապետարանին: Բնակիչ­ները որեւէ քննարկման չեն հրա­վիրվել, փոխարենը երեկ ՛՛Լարկո գրուպից՛՛ նամակ են ստացել: Ըն­կերության փաստաբան Ա. Աբրա­համյանը սպառնալից տոնով հայտնել է, որ շենքի , կառուցման համար կազմվել է համապատաս­խան ժամանակացույց, վարձվել են մասնագետներ, շինտեխնիկա, եւ որ ընկերությունը ստիպված է եղել չսկսված աշխատանքները դադարեցնել ՛՛բնակիչների հարուցած ապօրինի խոչընդոտների պատճառով՛՛:

Թերթի հետ զրույցում, տա­րածքի բնակիչ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Ալբերտ Սարգսյանն ասել է, որ այս օրերին ՛՛Լարկո գրուպն՛՛ իրենց ճնշելու համար տարբեր քայլերի է դիմում: ՛՛Հանցագործ աշխարհից են մարդ ուղարկել եւ մկանուտ տղաներ’ երեկ էլ եկան մոտ 10 հո­գի: Գալիս, պրովոկացիա են անում: Սա բավական չէ, ոստիկա­նություն են խառնում, մարդկանց տները խուզարկում են, բերման են ենթարկում տարիքով կանանց : Անգամ Աստծո սպասավոր էլ են ուղարկում: Հիմա էլ սելը ճռռալու տեղ սելվորն է ճռռում: Փոխանակ մենք բարոյական վնասի փոխհա­տուցում ուզենք, իրենք են պահան­ջու՛՛,- ասել է գնդապետը:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ