05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Խառնվելու է Յուրի Չայկան. Հրապարակ

Թերթը գրում է, որ չնայած Աղվան Գառնիկիչը կոստյումը թեփն գցած գնաց վայելելու քաղաքացիական կյանքի հմայքները, այնուհանդերձ,  նրա վերանշանակման լոբբինգը շարունակվում է: Ըստ լավատեղյակների’ այդ գործին կարող են ՛՛խառնվել՛՛ նաեւ Վ. Պուտինի մտերիմ ընկեր, ՌԴ գլխավոր դատախազ, ոչ անհայտ Յուրի Չայկան, ինչպես նաեւ էլ ավելի հայտնի, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը: Որոշ տեղեկություններով՝ սեպ­տեմբերի 16-ին Ռուսաստանի հայ գործարարների կողմից Մոսկվայում կառուցված հայկական եկեղեցու հիմնարկեքին մասնակցելու մեկնող Սերժ Սարգսյանը նույն օրը երեկոյան տրվելիք ճաշի ընթաց­քում ոչ պաշտոնական հանդիպում կունենա Վ. Պուտինի եւ Ս. Իվանովի հետ: Վերջիններս հրավիրվել են եկեղեցու հիմնարկեքին, սա­կայն դժվար թե մասնակցեն, իսկ երեկոյան տրվելիք ճաշին հաս­տատ ներկա կլինեն, այդ ժամանակ էլ կիրականացվի լոբբինգը:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ