Բացառում է. Հայկական ժամանակ
Թերթը գրում է, որ Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, Աժ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը երեկ բացառել է, որ իր թեկնածությունը կարող է առաջադրվել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում:
– Պարոն Հարությունյան, ձեր անունը եւս շրշանաովում է ՀՀ գլխավոր դատախազի հավանական թեկնածուների շարքում, հնարավո՞ր է ձեր առաջադրումը:
– Անլուրջ խոսակցություններ են:
– Բացառո՞ւմ եք:
– Այո:
ՀՀ ապագա գլխավոր դատախազի անունը դեռեւս անհայտ է: Հավանական թեկնածուներից մեկի՜ Երեւանի դատախազ Հրաչյա Բադալյանի անունը եւս երեկ, ըստ որոշ լրատվական կայքերի, շրջանառությունից դուրս է եկել: Նա, ինչպես տեղեկացրել էինք, առողջական խնդիրներ ունի: Քաղաքական շրջանակներում արդեն կարծում են, որ Աերժ Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացնելու է խիստ ՛՛էկզոտիկ՛՛ որեւէ անձի եւ դա է պատճառը, որ թեկնածուի անունը մինչեւ հիմա գաղտնի է պահվում:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: