04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 14, 2013

Փաստաբանների պալատում նախագահ են ընտրում

Այսօր Փաստաբանների պալատի շենքում փասաբանները նախագահ են ընտրում: Թեկնածուները 3-ն են Տիգրան Աթանեսյանը, Կրոմվել Գրիգորյանը, Աշոտ Թադևոսյանը: Նշենք, որ ընտրությունները սկսվել են առավոտյան ժամը 09:00-ից, և քվեարկութունը կավարտվի ժամը 17:00-ին: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ապենտակ Պողոսյանը Henaran.am-ին հայտնեց, որ արդյունքները պարզ կլինեն կեսգիշերից հետո: Նա նաև հայտնեց, որ քվեարկողների թիվը 1370 է: ՛՛Ընտրություններ ընթացքը նորմալ եմ գնահատում՛՛,-նշեց […]

Յուրի Վարդանյանի որդու կյանքին վտանգ չի սպառնում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամլո խոսնակ Սյուզի Բադոյանը Henaran.am-ի հետ զրույցում հաստատեց լուրը, որ վրաերթի է ենթարկվել նախարար Յուրի Վարդանյանի որդին՝  ծանրամարտիկ Նորայր Վարդանյանը: Նա նշեց, որ դեռևս տեղյակ չէ, թե որ հիվանդանոցում է գտնվում Նորայրը, սակայն հաստատապես նշեց, որ որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Հիշեցնենք, որ այսօր խոշոր ավտովթար է տեղի […]

Բարձր է գնահատվել հայ-մոլդովական հարաբերություններում առկա դրական զարգացումները

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարար Նատալիա Գերմանի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ս.թ. հունիսի 11-12 ՀՀ Նախագահի Մոլդովայի Հանրապետություն կատարած այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման  ընթացքը և այդ ուղղությամբ Երևանի և Քիշնևի կողմից ձեռնարկվելիք համատեղ քայլերը: Նախարարներն անդրադարձան երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի […]

Վթարի է ենթարկվել Յուրի Վարդանյանի որդին

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Lexus մակնիշի 24 ԼԼ 099 և Գազել մակնիշի 0907 Տ համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Բախման հետևանքով Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին: Վթարի վայր […]

Ինչ են խոսել վարչապետն ու Շտեֆան Ֆյուլեն

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ԵՄ-ի ֆինանսական և տեխնիկական օժանադակությամբ մեր երկրում իրականացվող ծրագրերը և նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Եվրոպական միության հետ փոխգործակցության զարգացմամբ, տարբեր բնագավառներում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման շարունակականությամբ և խորացմամբ: Այդ համատեքստում, Տիգրան Սարգսյանը և Շտեֆան Ֆյուլեն […]

Ինիեստան մերժեց ՛՛Բարսա՛՛-ին

Ինչպես նշում է  իսպանական Marca-ն, կատալոնական Բարսելոնայի և Իսպանիայի հավաքականի առաջատարներից մեկը՝ Անդրես Ինիեստան, մերժել է Բարսելոնային պայմանագիրը երկարաձգելու հարցում:Ներկա պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2015թ., բայց ակումբի ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել այն:Առաջին առաջարկը ֆուտբոլիստը մերժել է, որը կապված է աշխատավարձի բարձրացման հետ:Ավելի շուտ հայտարարվել էր, որ ակումբը պատրաստվում է ֆուտբոլիստին վճարել տարեկան 12-15 միլիոն […]

Հայաստանը ցանկություն ունի մնալ Արևելյան գործընկերության երկրների շարքում. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման մասնակիցների պատվիրակությանը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդին, Արևելյան գործընկերության անդամ երկրների՝ Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Նատալյա Գերմանին, Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյին, Վրաստանի եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով նախարար Ալեքսեյ Պետրիաշվիլիին, Ուկրաինայի փոխարտգործնախարար Անդրեյ Օլեֆիրովին։ Հանդիպման […]

ԱՄՆ-ը չի բոյկոտի օլիմպիադան

Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Մակֆոնը հայտարարել է,որ ԱՄՆ-ը չի բոյկոտի Սոչիի օլիմպիական խաղերը:՛՛Մենք չենք պաշտպանի որևէ  բոյկոտ, քանզի սպորտսմենները չպետք է դառնան քաղաքականության զոհը՛՛,-հայտարարել է դեսպանը:Հիշեցնենք, որ ավելի վաղ մի  շարք սենատորներ հանդես էին եկել օլիմպիական խաղերը բոյկոտելու կոչերով:

ՀՔԾ են հրավիրել Վարդան Ղուկասյանի նախկին օգնականին. Առավոտ

Թերթի ոստիկանական աղբյուրների փոխանցմամբ’ երեկ Հատուկ քննչական ծա­ռայություն են հրավիրել Վարդան Ղուկասյանի նախկին տեղակալ Գւսգիկ Մանուկյանին, որին եւս հւսրցւսքննելու են հայտնի ասՖալտի գործով: Խոսքը 80 միլիոն դրամի մասին է, որը, ըստ մեղադրանքի, դուրս է գրվել քաղաքապետարանի բյուջեից փողոցներն ասֆալտապատելու համար ու նպատակին չի ծառայել: Հիշեցնենք, որ այս գործով օրերս մեղադրանք է առաջադրվել Վարդան Ղուկւսսյանի ամենամոտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի