02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2, 2013

Տեղի ունեցավ ՛՛Արի տուն-2013՛՛ ծրագրի ութերորդ վերջին փուլի փակման արարողությունը

 Օգոստոսի 30-ին Աղավնաձորի ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության ՛՛Արի տուն՛՛ 2013թ. ծրագրի 8-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին և մասնակիցներին ողջունեցին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության աշխատակիցներ, գուսան Հայկազունի երգչախումբը, սփյուռքահայ երեխաների ծնողներ, Եվրատեսիլ մանկական երգի մրցույթի մասնակից Դալիթան, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ծրագրի այս փուլին մասնակցում էր շուրջ 150 պատանի […]

Նոր արտահոսք Սնոուդենից. ԱՄՆ-ը հետևել է Բրազիլիայի և Մեքսիկայի նախագահներին

ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը հետևել է Բրազիլիայի և Մեքսիկայի նախագահների հեռախոսազանգերին և էլեկտրոնային նամակագրությանը: Այս մասին Բրազիլական “Գլոբո” հեռուստաընկերության եթերում հայտարարել է  ամերիկացի լրագրող Գլեն Գրինուոլդը: Reuters-ի փոխանցմամբ` լրագրողը հղում է արել նոր գաղտնի փաստաթղթերին, որոնք իրեն է փոխանցել Էդվարդ Սնոուդենը: Այնտեղ նշված են 2012 թվականի հունիս ամսվա տվյալները, իսկ Մեքսիկայի նախագահը սկսել է պաշտոնավարել […]

Հենրիկ Նավասարդյանի որդին թքել ու հայհոյել է ակտիվիստներին

Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդուն՝ Դավիթ Նավասարդյանին բերման են ենթարկել ոստիկանություն ոչ սթափ վիճակում: Henaran.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացրին, որ ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Porsche Cayenne մակնիշի 10 PR 100 համարանիշի ավտոմեքենան: Վարորդը Շողիկ Քարամյանն է եղել, սակայն Դավիթ Նավասարդյանը ևս գտնվել է ավտոմեքենայում:  Ըստ տարածված լուրերի՝ Նավասարդյանի […]

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ուսանողներին

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 2-ին այցելեց Երևանի պետական համալսարան, ուր հաստատված ավանդույթի համաձայն առաջին դասախոսությունը կարդաց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, որին ներկա էին նաև մայր ԲՈւՀ-ի և ֆակուլտետի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը: Շնորհավորելով առաջին կուրսեցիներին ԵՊՀ ամենահեղինակավոր ֆակուլտետներից մեկն ընդունվելու կապակցությամբ՝ ԱԳ նախարարը նրանց մաղթեց բարի երթ և բեղմնավոր ուսումնական տարի: Իր խոսքում և հարցերին […]

Ուսանողին բերման են ենթարկել ոստիկանություն /վիդեո/ /լրացվում է/

Մի շարք ուսանողներ այսօր վաղ առավոտվանից սկսել են իրենց բողոքի ակցիաները՝ ուղղված ուսման վարձավճարների թանկացման դեմ: Ուսանողները պահանջում են նախկին վարձրավճարներով ուսուցում ապահովել ԵՊՀ-ում, ՀՊՃՀ-ում, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում և մյուս բուհերում, որտեղ այս ուսումնական տարում վարձավճարները բարձրացել են: Այսօրվա ակցիան սկսվեց ՀՊՃՀ-ի մոտ, ապա ուսանողներն ուղղվեցին դեպի ԵՊՀ, Մանկավարժական համալսարան: Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ […]

Շահագործման են հանձնվում Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան և Սիփանիկ գյուղի դպրոցները

Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարությունը շահագործման է հանձնում Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 և Արարատի մարզի Սիփանիկ գյուղի դպրոցները: Նախորդ օրը հանդիսավորությամբ դեռները բացեց Սյունիքի մարզի Տեղ գյուղի նորակառույց դպրոցը:  Շնորհավորելով Տեղ գյուղի բնակչությանը` ժամանակակից կրթական պահանջներին համապատասխան դպրոց ունենալու առթիվ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորեց կրթական օբյեկտների դերը գյուղական համայնքների պահպանության գործում: Իր հեթին […]

Երևանում բացվեց Եվրոպայի Խորհրդի Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության 2013թ.-ի հանդիպումը

Սեպտեմբերի 2-ին Հայաստանի կառավարության ընդունելությունների տանը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում տեղի ունեցավ Եվրոպայի Խորհրդի Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության 2013թ.-ի հանդիպումը: Միջոցառմանը մասնակցում են ԵԽ անդամ երկրները ներկայացնող բարձրաստիճան հոգևորականներ, Հայ Առաքելական եկեղեցու, կաթոլիկ, ուղղափառ եկեղեցիների, մուսուլմանական,  հուդայական, բուդդայական դավանանքների կրոնական առաջնորդներ միջազգային և հայաստանյան կրոնական և հասարակական կազմակերպությունների, ԵԽ տարբեր հաստատությունների և […]

Մոսկվան Սիրիայում քիմիական զենքի վերաբերյալ ԱՄՆ-ի տվյալները համոզիչ չի համարում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վաշինգտոնի կողմից Մոսկվային տրամադրած Սիրիայում քիմիական զենքի կիրառման ապացույցները համոզիչ չեն: “РИА Новости”-ի փոխանցմամբ` Լավրովը հայտարարել է. “Այն ինչ մեզ ցույց տվեցին, որ մի կոնկրետություն չուներ` ոչ  աշխարհագրական ծագում, ոչ անուններ, ոչ ապացույցներ, որ դրանք պրոֆեսիոնալներն են վերցրել”:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի