Սամվել Ալեքսանյանը հրահանգել է իր մարդկանց. ակտիվիստներն ահազանգում են

՛՛Հուշարձանն ազատագրենք օլիգարխից՛՛ հասարակական շարժումը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ՛՛Մեր ունեցած տեղեկություններով Սամվել Ալեքսանյանը հրահանգել է իր բոլոր հիմնարկների աշխատողներին սեպտեմբերի 2-ին, ժամը 12.00-ին լինել ՛՛Փակ շուկայի՛՛ տարածքում։ Հուսանք, որ զանգվածային լրատվամիջոցների ներկայությունը ՛՛Փակ շուկայի՛՛ մոտ կզսպի ակտիվիստների հանդեպ սադրանքներ հրահրելու այդ հերթական փորձը՛՛։