20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Նոր արտահոսք Սնոուդենից. ԱՄՆ-ը հետևել է Բրազիլիայի և Մեքսիկայի նախագահներին

ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը հետևել է Բրազիլիայի և Մեքսիկայի նախագահների հեռախոսազանգերին և էլեկտրոնային նամակագրությանը: Այս մասին Բրազիլական “Գլոբո” հեռուստաընկերության եթերում հայտարարել է  ամերիկացի լրագրող Գլեն Գրինուոլդը:

Reuters-ի փոխանցմամբ` լրագրողը հղում է արել նոր գաղտնի փաստաթղթերին, որոնք իրեն է փոխանցել Էդվարդ Սնոուդենը: Այնտեղ նշված են 2012 թվականի հունիս ամսվա տվյալները, իսկ Մեքսիկայի նախագահը սկսել է պաշտոնավարել դեկտեմբերից, ինչը նշանակում է, որ նրան հետևում էին դեռևս իբրև նախագահի թեկնածու:

Հետևելու համար ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը օգտագործել է հատուկ լրտեսական DNI Presenter ծրագիրը, որը թույլ է տալիս բացել և կարդալ ինտերնետային և էլեկտրոնային փոստի նամակագրությունը: Ընդ որում, ԱՄՆ-ին հետաքրքրքել է ոչ միայն նախագահների նամակագրությունը, այլև դրանց ոճը:

Մեքսիկայի արտաքին գործերի նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկատվությունը, իսկ Բրազիլիայում ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների գործողույունները վրդովմունք են առաջացրել: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ