04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Ուսանողին բերման են ենթարկել ոստիկանություն /վիդեո/ /լրացվում է/

Մի շարք ուսանողներ այսօր վաղ առավոտվանից սկսել են իրենց բողոքի ակցիաները՝ ուղղված ուսման վարձավճարների թանկացման դեմ: Ուսանողները պահանջում են նախկին վարձրավճարներով ուսուցում ապահովել ԵՊՀ-ում, ՀՊՃՀ-ում, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում և մյուս բուհերում, որտեղ այս ուսումնական տարում վարձավճարները բարձրացել են:

Այսօրվա ակցիան սկսվեց ՀՊՃՀ-ի մոտ, ապա ուսանողներն ուղղվեցին դեպի ԵՊՀ, Մանկավարժական համալսարան: Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ նրանք հիմա գտնվում են կառավարության դեիմաց և բանակցում են կառավարության նամնակների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանի հետ:

Ուսանողներին է միացել նաև Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը: 
Մանրամասները՝ տեսանյութում:

 

14:35 

Ոստիկանները բերման են ենթարկել ուսանող Հարություն Մկրտչյանին: Ոստիկանություն աշխատակիցներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք Մկրտչյանին խնդրել են բարձրախոսով չխոսել, նա մի քանի անգամ արհամարհել է իրենց պահանջը և այդ պատճառով էլ նրան բերման են ենթարկել:

14:58 Ուսանողները հեռացան կառավարության մոտից, նախքան այդ նամակը հանձնելով Ղազարյանին: Ապա նրանք հայտարարեցին, որ հաջորդ ակցիան լինելու է նախագահական նստավայրի դիմաց: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ