04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Օգոստոսի 30, 2013

Երիտասարդ դաշնակցականները բողոքում են

 ՀՅԴ  “Նիկոլ Աղբալյան” ուսանողական միության անդամները սեպտեմբերի 2-ին պատրաստվում են բողոքի երթեր անցկացնել պետական մի շարք բուհերի առջեւ: Պատճառը  ուսման վարձավճարների թանկացումն է:Նրանք անցնելու են պետական, բժշկական, ագրարային  եւ մանկավարժական համալսարանների մոտով: Բացի սրանից, ըստ միության անդամ Մհեր Ղազարյանի, բարձրացնելու են կրթության ոլորտում առկա  այլ խնդիրներ: Ըստ դաշնակցականների ուսման վարձերի բարձրացումը սոցիալ-տնտեսական ներկայիս պայմաններում ուղղակի […]

Ահաբեկչություն Աֆղանստանում. պայթեցրել են նահանգապետին

Աֆղանստանում այսօր տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մի քանի հոգի է մահացել, այդ թվում` Քունդուզ նահանգի նախանգապետ Շեյխ Սադրուդդինը: Զոհերի թիվն այժմ ճշտվում է: Աֆղանստանի ղեկավարությունը հայտնել է, որ նահանգապետի հետ զոհվել են նաև նրա թիկնապահները: Ահաբեկչության արդյունքում զոհվել է 10-25 հոգի: Աֆղանստանի ոստիկանության տվյալներով` մոտ 20 հոգի էլ վիրավորվել է: Նահանգապետի նկատմամբ ահաբեկչություն իրականացրել է […]

Մեկ օր Ծաղկաձորում. “no comment” /ֆոտո/

Օգոստոսի 25-ին Ծաղկաձորում “Լավագույն մարզական ընտանիք-2013” ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլի հանդիսավոր փակումն էր՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:   Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրում էին  սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, բոլոր մարզպետները, ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը:  Ի դեպ, մրցույթից հետո Սերժ Սարգսյանը պաշտոնյաների հետ մինի-խորհրդակցություն է անցկացրել […]

Ադիբեկյանը ուսման վարձավճարների թանկացումը բնական է համարում

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այսօր, սոցիալոգ Ահարոն Ադիբեկյանը խոսեց ներքաղաքական զարգացումների և ԼՂՀ հիմնահարցի կարգավորումների մասին: Ահարոն Ադիբեկյանի ուշադրությունը առաջին հերթին գրավել է Երևանի քաղաքային տրանսպորտի սակագնի փոփոխության հետ կապված շարժումները. “Հարկավոր է պարզել, որ գծերը կարող են ինքնաֆինանսավորվել, որ գծերը պետք է անցնեն ինքնաֆինանսավորման, քանի որ Երևանի նման մեծ քաղաքում մեկ վճարով քաղաքային տրանսպորտը […]

ԱՄՆ- ը հրաժարվել է ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայում առանց դաշնակիցների

ԱՄՆ-ը Սիրիայում ռազմական գործողություններ կսկսի միայն միջազգային կոալիցիայի շրջանակներում: Ինչպես հայտնում է “Reuters”-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը: “Դա նախագահ Օբամայի նպատակն է: Ինչպիսին էլ լինի որոշումը, դա կլինի միջազգային համագործակցության շրջանակներում”,- ասել է Հեյգելը` ավելացնելով, որ Վաշինգտոնը շարունակում է համախոհներ փնտրել: ԱՄՆ-ը մտադիր է շարունակել խորհրդակցել Մեծ Բրիտանիայի հետ: 

Ռուսաստանն արգելել է Բելառուսից խոզեր ներկրել

Այսօրվանից Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է խոզի և խոզի մսից պատրաստված մթերքների ներկրումը: Պատճառը Բելառուսում տարածված խոզերի աֆրիկյան ժանտախտն է: Կաթնամթերքի ներկրման վրա նույնպես արգելք է դրվել: Ռուսաստանի գյուղատնտնեսության նախարարության տվյալներով` ընթացքիկ տարվա ընթացքում Բելառուսից 72.1 տոկոս կաթ և 17.1 տոկոս կարագ է ներկրվել: 

Նախկին պաշտոնյան կալանավորվել է խարդախություն կատարելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության նախկին աշխատակից Արտակ Ղուկասյանը տարբեր անձանց անվամբ հիմնադրած, սակայն փաստացի իր կողմից կառավարվող գրավատներում և տարադրամի փոխանակման կետերում համատեղ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու` ներդրումներ կատարելու և ստացված եկամուտներից մասնաբաժին տալու պատրվակով, չարաշահելով բազմաթիվ քաղաքացիների վստահությունը, 2010-2012թթ. ժամանակահատվածում նրանցից […]

Սարգսյան-Պուտին հանդիպման օրակարգը

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բանակցությունների ընթացքում նախատեսվում է երկկողմ օրակարգի հիմնական հարցերի շուրջ մտքերի փոխանակում, ներառյալ` քաղաքական, առևտրատնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում փոխգործակցությունը: Ենթադրվում է նաև ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների և Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանը վերաբերող հարցերի քննարկում: 

Ակնկալում են հրապարակային պարզաբանում. բաց նամակ նախագահին

Ներկայացնում ենք ”Շիրակ կենտրոնի” նախագահՎահան Թումասյանի բաց նամակը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանին Հարգելի պարոն նախագահ, պարոն վարչապետ և պարոն նախարար    Անշուշտ քաջատեղյակ եք, որ դեռ անցյալ տարի Գյումրիում, երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների համար 1756 բնակարաններով շահագործված Մուշ – 2/2 նորակառույց թաղամասն ամբողջովին բնակեցված չէ, իսկ ներկայումս աղետի գոտում բնակարանաշինությունն ամբողջովին սառեցված է: Մուշ – 2/2 թաղամասի նորակառույցների մեծ մասը գազաֆիկացված չէ, իսկ մյուս՝ մի փոքր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀուլիսիՍեպտեմբերի