02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Օգոստոսի 28, 2013

Գյումրի.արտագնա աշխատանքի դառը պտուղները /վիդեո/

Գյումրիում ամեն քայլի զգացվում են համատարած աղքատության ու գործազրկության հետեւանքները, այդ թվում եւ՝ երբեմնի ավանդապաշտ քաղաքի ընտանիքների եւ բնակիչների ճակատագրերում: Յուրաքանչյուր թաղամասում ու տնակային ավանում հանդիպում ես նաեւ ծնողական խնամքից զրկված տասնյակ մանկահասակ երեխաների: “Շիրակ կենտրոնի” պատրաստած հերթական տեսանյութը փոքրիկ Անահիտի մասին է, որը ծնողների բաժանումից հետո ավելի քան մեկ տարի է եկել է ՌԴ-ից […]

Ավարտին են մոտենում մայրաքաղաքի բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները

Մայրաքաղաքի բակային տարածքների  ասֆալտապատման, առանձին դեպքերում էլ՝  փոսալցման աշխատանքների ծավալը 2013թ.-ին  կազմում է 1 միլիոն 100 հազար քառակուսի մետր: Գործընթացն այժմ ավարտական փուլում է: Ընդամենը 2-3 վարչական շրջաններում է, որ այս ուղղությամբ ծրագիրը դեռ շարունակվում է: Երեւանի քաղաքապետարանի 2013թ. շինբարեկարգման ծրագիրը մեկնարկել էր  մարտ ամսից: Այսօր արդեն ասֆալտապատվել , բարեկարգ ու պատշաճ տեսքի են բերվել […]

Արգետինահայ համայնքը իր նպաստն է բերում երկկողմ հարաբերությունների զարգացմանը

    Օգոստոսի 27-ին Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը հանդիպեց Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնմանը, տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանն ու զարգացմանն առնչվող հարցեր։     Արգենտինայի փոխնախագահն իր տպավորությունները կիսեց ընթացիկ տարվա ապրիլին՝ ՀՀ նախագահի երդմնակալության առիթով Հայաստան կատարած այցելությունից։ Ամադո Բուդուն բարձր […]

Մահացել է աշխարհահռչակ ֆրանսահայ գեղանկարիչ Ժանսեմը

Ֆրանսիայում Իսի լե Մուլինոյի իր տանը օգոստոսի  27-ի երեկոյան մահացել է աշխարհահռչակ ֆրանսահայ գեղանկարիչ Ժանսեմը (Հովհաննես Սեմերջյան): 168.am-ի Փարիզի աղբյուրները փոխանցում են, որ հանրահայտ նկարիչը կյանքի վերջին րոպեներին շրջապատված է եղել հարազատներով: Մահվանից  վայրկյաններ առաջ նա դիմել է դստերը` Քրիստինային եւ ասել. “Ես հեռանում եմ…”: Նույն աղբյուրի համաձայն,նկարչի հուղարկավորությունը տեղի կունենա Ֆրանսիայում, շաբաթ օրը:  Շարունակությունը […]

Դեսպան Վարդանյանն իր հավատարմագրերը հանձնեց ՎՍՀ նախագահին

Օգոստոսի 27-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Ռաիսա Վարդանյանն իր հավատարմագրերը հանձնեց ՎՍՀ նախագահ Չիոնգ Տան Շանգին։ Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում ՎՍՀ նախագահ Չիոնգ Տան Շանգը շնորհավորեց դեսպան Վարդանյանին նշանակման կապակցությամբ եւ ընդգծեց, որ Հանոյում ՀՀ առաջին ռեզիդենտ դեսպանի նշանակումը պատմական իրադարձություն է երկու երկրների համար։ ՎՍՀ նախագահը վստահություն հայտնեց, […]

Այլասերված որեւէ ոստիկանի պաշտոնավարումը անթույլատրելի է. Օմբուդսմենի խորհրդական

Ոստիկանի կողմից կնոջ նկատմամբ սեռական ոտնձգության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Օմբուդսմենի կանանց իրավունքներով խորհրդական Աննա Սաֆարյանը: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.  “Կոմիտաս փողոցում տեղի ունեցած միջադեպի ընթացքում լրագրողների տեսախցիկը ֆիքսել էր, որ ոստիկանական օպերացիայի եւ մարդկային խառնաշփոթի հենց կիզակետում մի ոստիկան թիկունքից փաթաթվել էր քաղաքացիական պայքարի մասնակցող կնոջը եւ համբուրում էր նրա պարանոցը:  Նման […]

Երկու տնօրենի հայտարարվել է խիստ նկատողություն, մեկ տնօրեն ազատվել է աշխատանքից

Երեւանի քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարով ստացված ահազանգերի ուսումնասիրության արդյունքում, Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Երեւանի թիվ 64 եւ 181  հիմնական դպրոցների տնօրեններ Անաիդա Շահնազարյանի եւ Վանյա Կիրակոսյանի նկատմամբ կիրառվել է խիստ նկատողություն կարգապահական տույժը: «Թեժ գծի» հեռախոսահամարով ստացված մեկ այլ ահազանգի ուսումնասիրության արդյունքում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Նոր Նորք վարչական շրջանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀուլիսիՍեպտեմբերի