28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Գյումրի.արտագնա աշխատանքի դառը պտուղները /վիդեո/

Գյումրիում ամեն քայլի զգացվում են համատարած աղքատության ու գործազրկության հետեւանքները, այդ թվում եւ՝ երբեմնի ավանդապաշտ քաղաքի ընտանիքների եւ բնակիչների ճակատագրերում: Յուրաքանչյուր թաղամասում ու տնակային ավանում հանդիպում ես նաեւ ծնողական խնամքից զրկված տասնյակ մանկահասակ երեխաների:

“Շիրակ կենտրոնի” պատրաստած հերթական տեսանյութը փոքրիկ Անահիտի մասին է, որը ծնողների բաժանումից հետո ավելի քան մեկ տարի է եկել է ՌԴ-ից եւ ներկայումս գտնվում է 2-րդ կարգի հաշմանդամ հորաքրոջ խնամքի ներքո:

Նա երկրորդ տարին է՝ հաճախում է “Թռչունյան տուն” մանկատանը կից գործող դպրոցի 1-ին դասարան, քանի որ նոր-նոր է սովորում հայերեն: Հորաքրոջ խոսքերով՝ իրենք հարկադրված են երեխային մանկատանը տեղավորել, քանի որ որեւէ դպրոց չի ցանկացել ընդունել փոքրիկ Անահիտին, պատճառաբանելով, թե հայրը Հայաստանի քաղաքացի չէ:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն օգնություն տրամադրելու նպատակով այցելեցին քաղաքի հին թաղամասերից մեկի մի խարխուլ տանը բնակվող երեխային:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ