02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Երկու տնօրենի հայտարարվել է խիստ նկատողություն, մեկ տնօրեն ազատվել է աշխատանքից

Երեւանի քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարով ստացված ահազանգերի ուսումնասիրության արդյունքում, Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Երեւանի թիվ 64 եւ 181  հիմնական դպրոցների տնօրեններ Անաիդա Շահնազարյանի եւ Վանյա Կիրակոսյանի նկատմամբ կիրառվել է խիստ նկատողություն կարգապահական տույժը:

«Թեժ գծի» հեռախոսահամարով ստացված մեկ այլ ահազանգի ուսումնասիրության արդյունքում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Երեւանի թիվ 111 մանկապարտեզի մեթոդիստ, ուսումնական գծով տնօրենի տեղակալ եւ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սվետլանա Խաչատրյանին ազատել է աշխատանքից:   

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ

հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ