14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ավարտին են մոտենում մայրաքաղաքի բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները

Մայրաքաղաքի բակային տարածքների  ասֆալտապատման, առանձին դեպքերում էլ՝  փոսալցման աշխատանքների ծավալը 2013թ.-ին  կազմում է 1 միլիոն 100 հազար քառակուսի մետր: Գործընթացն այժմ ավարտական փուլում է: Ընդամենը 2-3 վարչական շրջաններում է, որ այս ուղղությամբ ծրագիրը դեռ շարունակվում է: Երեւանի քաղաքապետարանի 2013թ. շինբարեկարգման ծրագիրը մեկնարկել էր  մարտ ամսից:

Այսօր արդեն ասֆալտապատվել , բարեկարգ ու պատշաճ տեսքի են բերվել 1000-ից ավելի բակեր ու միջբակային ճանապարհներ: Հաշված օրեր անց մասնագիտական տեխնիկան   միայն նոր գոյացած անհարթություններն ու փոսերը վերացնելու համար դուրս կգա փողոցներ:

Ընթացիկ տարում եւս հատուկ ուշադրություն դարձվեց ծայրամասային  փողոցների ասֆալտապատմանը, որտեղ բարեկարգման աշխատանքների անհրաժեշտությունը հրատապ էր դարձել: Հիշեցնենք, որ ասֆալտապատման ընթացիկ տարվա ծավալները ռեկորդային էին`2.5 միլիոն քառակուսի մետր:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ