04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դեսպան Վարդանյանն իր հավատարմագրերը հանձնեց ՎՍՀ նախագահին

Օգոստոսի 27-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Ռաիսա Վարդանյանն իր հավատարմագրերը հանձնեց ՎՍՀ նախագահ Չիոնգ Տան Շանգին։

Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում ՎՍՀ նախագահ Չիոնգ Տան Շանգը շնորհավորեց դեսպան Վարդանյանին նշանակման կապակցությամբ եւ ընդգծեց, որ Հանոյում ՀՀ առաջին ռեզիդենտ դեսպանի նշանակումը պատմական իրադարձություն է երկու երկրների համար։ ՎՍՀ նախագահը վստահություն հայտնեց, որ Հանոյում ՀՀ դեսպանության հիմնումը նոր թափ կհաղորդի երկու ժողովուրդների միջեւ դեռեւս խորհրդային տարիներից եկող եւ ամուր հիմքեր ունեցող բարեկամական կապերին։

Դեսպան Վարդանյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ նշեց, որ իր բոլոր ջանքերն ուղղված են լինելու երկու երկրների միջեւ տարբեր ուղղություններով համագործակցության զարգացմանը։

Զրույցի ընթացքում շեշտվեց երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության ներուժն օգտագործելու անհրաժեշտությունը, առանձնակի կարեւորվեց միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացումը:

Դեսպան Վարդանյանը ՎՍՀ Նախագահին փոխանցեց ՀՀ Նախագահի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։

Վիետնամի ժողովրդի անունից Նախագահ Չիոնգ Տան Շանգը իր խորին երախտագիտությունը հայտնեց հայ ժողովրդին՝ իր երկրի համար դժվարին տարիներին ստացած աջակցության եւ օժանդակության համար։

Միաժամանակ, նա նշեց, որ Վիետնամի կառավարությունը երախտապարտ է խորհրդային տարիներին Հայաստանի տարբեր ուսումնական հաստատություններում ՎՍՀ քաղաքացիների բարձրորակ ուսուցումը կազմակերպելու համար։ Նա հույս հայտնեց, որ այդ շրջանավարտների մի մասը կարող է կամուրջ հանդիսանալ երկու երկրների միջեւ տարաբնույթ հարաբերություններ հաստատելու եւ զարգացնելու գործում։

Հանդիպման ավարտին նախագահ Չիոնգ Տան Շանգը հաջողություններ մաղթեց ՀՀ նորանշանակ դեսպանին՝ իր առաքելությունն իրականացնելու գործում՝ խոստանալով Վիետնամի ղեկավարության աջակցությունը։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ