11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Երիտասարդ դաշնակցականները բողոքում են

 ՀՅԴ  “Նիկոլ Աղբալյան” ուսանողական միության անդամները սեպտեմբերի 2-ին պատրաստվում են բողոքի երթեր անցկացնել պետական մի շարք բուհերի առջեւ: Պատճառը  ուսման վարձավճարների թանկացումն է:Նրանք անցնելու են պետական, բժշկական, ագրարային  եւ մանկավարժական համալսարանների մոտով:

Բացի սրանից, ըստ միության անդամ Մհեր Ղազարյանի, բարձրացնելու են կրթության ոլորտում առկա  այլ խնդիրներ:

Ըստ դաշնակցականների ուսման վարձերի բարձրացումը սոցիալ-տնտեսական ներկայիս պայմաններում ուղղակի անթույլատրելի է: “Մեր պահանջն ուղղված է կառավարությանը, որն էլ պատասխանատու է երկրի սոցիալտնտեսական վիճակի համար, պարտավոր է ալտերնատիվ գտնել, սուբսիդավորել եւ համապատասխան պայմաններ ստեղծել մատչելի կրթության համար:

Կառավարության թեթեւ ձեռքով սոցիալապես անապահով քաղաքացին զրկված է այսօր պետական համալսարանի իրավաբանական եւ միջազգային հարաբերություններ ֆակուլտետներում սովորել՝ այնպիսի վարձավճարներ են սահմանել”,-ասաց միության ատենապետ Գերասիմ Վարդանյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ