04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Օգոստոսի 30, 2013

Սիրիահայ ուսանողների համար սահմանել ուսման վարձավճարի զեղչ. Ա. Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար  Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակով դիմել է Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներին: Նախարարի նամակում մասնավորապես նշվում է. “ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների նախապատրաստական բաժիններում սովորող սիրիահայ ուսանողների համար սահմանել ուսման վարձավճարի 50% զեղչ, իսկ բուհում սովորողների համար` ուսման վարձավճարի չափը սահմանել 2012-2013 ուստարվա համար ՀՀ քաղաքացիների համար սահմանված վարձավճարի չափով: Սիրիայի բուհերից […]

Սպասվում են տեղումներ

Օգոստոսի 29-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-ին, 2-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 29-ին կնվազի 1-2, արևելյան շրջաններում 3-4 աստիճանով, […]

Նուբարաշենի աղբավայրը`արոտավա՞յր.Չորրորդ իշխանություն

Նուբարաշենի բնակիչների կողմից “Խոզանոց” անվանված ավանի բնակիչները իրենց կովերը արածեցնում են Նուբարաշենի աղբանոցում, որտեղ առկա են խոլերայի համար նպաստավոր բոլոր պայմանները։ “Չորրորդ իշխանություն” թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ բնակիչները կովերի կաթը հանձնում են կաթնամթերքի արտադրության կազմակերպություեներին կամ վաճառում իրենց հարեւաններին:  Նուբարաշենի վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանը թերթին ասել է, թե տեղյակ է այդ փաստին ու հետեւողական է։ […]

Նարեկ Սարգսյանը չի բացում փակագծերը. Հայկական ժամանակ

Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ, ներկայումս ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը երեկ “Հայկական ժամանակ”-ի  թղթակցի հարցին ի պատասխան հայտարարել է. “Փակ շուկան, հուշարձանը աղճատված է։ Այսինքն, բազմաթիվ ջանքերը օգուտ չտվեցին։ Հիմա օրակարգում հարցը պետք է մնա, ըստ իս, մինչեւ փորձենք այլ լուծումներ գտնենք։ Համենայն դեպս ես չեմ կարծում, որ հարցը պետք է […]

Սյունիքում ընդդիմությունը անելիք չունի. Առավոտ

Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում առաջիկա ընտրություններին ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն որոշեցին չմասնակցել՝ պատճառաբանելով, որ դա ամենասարսափելի ընտրատարածքն է՝ կեղծիքների առումով: Այս առնչությամբ “Առավոտի” հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը հեգնեց ՀԱԿ-ին եւ ՀՅԴ-ին. “Ցանկացած մի քիչ տրամաբանող մարդու համար պարզ է, որ ցանկացած հայտարարություն այս պարագայում ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն կարող էին անել, իսկ իրական պատճառն այն […]

Վարդանիկի “քաղաքապետարանը”.Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի,  Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ոչ մի կերպ չի համակերպվում իր կարգավիճակին։ Նա այլընտրանքային ուղիներ է որոնում՝ քաղաքն իր ազդեցության տակ պահելու համար։ Դեռ իր քաղաքապետության տարիներին նա գնել էր Գյումրու դատարանի հին շենքը, իսկ հիմա այնտեղ վերանորոգման աշխատանքներ են տարվում։ Ղուկասյանը ծրագրում է այն վերածել Գյումրու երկրորդ՝ Վարդանիկի “քաղաքապետարան”, որտեղ նա ընդունելություններ […]

Ի՞նչ գործ ուներ վարչապետը խորհրդարանում. Հայկական ժամանակ

Երեկ “Հայկական ժամանակ”-ի թղթակիցը Ազգային ժողովի բակում նկատել է վարչապետ Տիգրան Սարգսյանի ծառայողական մեքենան։ Վարչապետին, սակայն, տեսնել չի հաջողվել։ Ըստ թերթի, կառավարության նիստից անմիջապես հետո վարչապետը  խորհրդարան է գնացել, բնականաբար ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ, իսկ թե ինչ հույժ կարեւոր հարց քննարկելու, հայտնի չէ։ Սովորաբար Տիգրան Սարգսյանը Հովիկ Աբրահամյանի մոտ է գնում, երբ կառավարությունը կարեւոր […]

Ամեն ինչ կվճռվի Սարգսյան-Պուտին հանդիպմանը. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի՝ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա եւ կհանդիպի իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման հիմնական թեման նոյեմբերին Վիլնյուսում Հայաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հարցն է: Թերթի իշխանական աղբյուրները պնդում են, որ նույնիսկ այս պահին, երբ ամեն ինչ թվում է վերջնականապես համաձայնեցված է Բրյուսելի հետ եւ ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի ստորագրումն անկասելի է, եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀուլիսիՍեպտեմբերի