10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սյունիքում ընդդիմությունը անելիք չունի. Առավոտ

Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում առաջիկա ընտրություններին ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն որոշեցին չմասնակցել՝ պատճառաբանելով, որ դա ամենասարսափելի ընտրատարածքն է՝ կեղծիքների առումով: Այս առնչությամբ “Առավոտի” հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը հեգնեց ՀԱԿ-ին եւ ՀՅԴ-ին. “Ցանկացած մի քիչ տրամաբանող մարդու համար պարզ է, որ ցանկացած հայտարարություն այս պարագայում ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն կարող էին անել, իսկ իրական պատճառն այն է, որ որեւէ աջակցություն այդ քաղաքական ուժերը չունեն այդ մարզում:

Ոչ թեկնածու ունեն, ոչ հեղինակություն ունեն, ոչ մի բան էլ չունեն: Այդ նույնն է, որ ասում են՝ ամեն գյուղում մի հատ գիժ կա, ամեն գիժն ասի՝ ես չեմ մասնակցում, որովհետեւ կեղծելու են: Չունի ռեսուրս, չեն ընտրելու իրեն, պարզ չի՞: Սրանց էլ պարզ է, որ չեն ընտրելու: Ամեն հայտարարություն էլ կարելի է անել: Սաղ որ հնարավորություն ունենային ընտրվելու, չէի՞ն մասնակցի”:

Իսկ թե ինչու է “Ժառանգությունը” մասնակցում՝ կարդացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ