04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Օգոստոսի 30, 2013

Ե՞րբ կխոսի Յուրի Վարդանյանը

Օրերս լրացավ  ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի պաշտոնավարման 100 օրը: Այդ կապակցությամբ նախարարը պատրաստվում էր հանդիպել լրագրողներին եւ պատասխանել հետաքրքրող հարցերին: Սակայն ինչպես Henaran.am-ին հաջողվեց ճշտել` նախարարի մամուլի ասուլիսը հետաձգվում է: Յուրի Վարդանյանը  մեկնում է Հայաստանից եւ սեպտեմբերի 5-ից 16-ը մասնակցելու է Ֆրանսիայի Նիս քաղաքում կայանալիք Ֆրանկաֆոնիայի միջազգային 7-րդ խաղերին: Նախարարը հայկական […]

ԱՄՆ-ի ”շահը” և ԼՂՀ-ի խնդիրը. լարված տարածաշրջան

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը հնարավոր համարում է, որ եթե ԱՄՆ-ը Սիրիայում լայնամասշտաբ ռազմական գործողություններ իրականացնի, սա դառնա համաշխարհային երրորդ պատերազմի սկիզբը: Այս մասին Սաֆրաստյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում: ”Դա շատ վատ հետևանքներ կարող է ունենալ տարածաշրջանի վրա, որովհետև Սիրիան է բազմիցս հայտարարել, և Իրանը, և Ռուսաստանը նախազգուշացրել և շատ վերլուծաբաններ են գտնում, […]

Ծեծելով սպանել է մորը

Օգոստոսի 25-ին շտապօգնության ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացված ահազանգով Նոր Նորքի 8-րդ զանգված մեկնած օպերատիվ խումբը բնակարաններից մեկում հայտնաբերել էր 1949 թ. ծնված Գոհար Չիլինգարյանի դիակը՝ սալջարդերի եւ քերծվածքների հետքերով: Հաջորդ օրը երեկոյան, սպանություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել է Գ. Չիլինգարյանի որդին` 1969 թ. ծնված Արմեն Չիլինգարյանը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, […]

Սոցիալական տարբեր ծրագրերով ուսանողական զեղչերի համար կծախսվի շուրջ 950 մլն դրամ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, արձագանքելով  Հանրային խորհրդի երիտասարդության հարցերով հանձնաժողովի կողմից բուհերում ուսման վարձավճարների բարձրացման վերաբերյալ հրապարակած բաց նամակին, այսօր  հանդիպում է ունեցել  նրանց հետ: Շնորհակալություն հայտնելով երիտասարդներին՝ նախաձեռնողականության և հանրային ակտիվության համար՝ նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ ԿԳՆ ակտիվ հանդիպումներ է ունեցել երիտասարդական տարբեր խմբերի հետ և պատրաստ է այսուհետ […]

Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ: Նախագահը Վեհափառ Հայրապետի և Կիլիկիո Կաթողիկոսի հետ քննարկել է Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակում սիրիահայ համայնքի և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների անվտանգությանն առնչվող հարցեր: Զրուցակիցները քննության են առել ուժերը համախմբելու, առկա լարված և վատթարացող […]

Եվրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքները

Այսօր Մոնակոյում տեղի է ունեցել Եվրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը: Ահա թե ինչպես են դասավորվել թիմերը: A խումբ «Վալենսիա» (Իսպանիա) «Սուոնսի» (Անգլիա) «Կուբան» (Ռուսաստան) «Սանկտ Գալեն» (Շվեյցարիա) B խումբ ՊՍՎ (Հոլանդիա) «Դինամո» (Խորվաթիա) «Չերնոմորեց» (Ուկրաինա) «Լուդոգորեց» (Բուլղարիա) C խումբ «Ստանդարտ» (Բելգիա) «Զալցբուրգ» (Ավստրիա) «Էլֆսբորգ» (Շվեդիա) «Էսբերգ» (Դանիա) D խումբ «Ռուբին» (Ռուսաստան) «Ուիգան» (Անգլիա) «Մարիբոր» (Սլովենիա) […]

Հովիկ Աբրահամյանը` սահմանադրական բարեփոխումների մասին /վիդեո/

Արմավիրի մարզպետարանում լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումներին:  ”Սահմանադրությունում փոփոխություններ անելու հարցը քննարկման փուլում է և բարեփոխումներ կատարելու հարցի քննարկման համար հանձնաժողով կստեղծվի”,-”Ազատություն” ռադիոկայանի փոխանցմամբ` ասել է ԱԺ նախագահը:  Հիշեցնենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները քննարկում են […]

“Կար առաջարկ Արմեն Աշոտյանին”. ուսանողների վարձավճարների թանկացման դեմ պայքարը թեժանում է /վիդեո/

“Ներազգային ազատագրական շարժման” հիմնադիր Վահան Մարտիրոսյանը կոչ է անում բոլոր քաղաքական և ոչ քաղաքական ուժերին միանալ, ամբիացիաները մի կողմ դնելով դառնալ մի բռունցք և պայքարել ուսման վարձավճարների թանկացման մեջ: Վահան Մարտիրոսյանը այսօր, լարգրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ՀՀ ԿԳ նախարարի ուղղված նամակի և վերջինիս կողմից ստացված պատասխանի մասին: Խոսելով “Ներազգային ազատագրական շարժում”  նախաձեռնության կողմից հատուկ […]

Սփյուռքահայ աղջկա զարմանքը /վիդեո/

25-ամյա սիդնեյահայ Դայանան զարմացած է այն աղջիկների վրա, ովքեր շահի համար ամուսնանում են արտերկրում ապրող տղաների հետ: “Գիտեք, Լիբանան, Ամերիկա սիրահարվում, գնում են բայց սերը չկա”,-ասաց Դայանան: Դայանան նաեւ չի հասկանում այն հայ աղջիկներին, ովքեր շպարվում են չափից դուրս, հագնվում են “ճոխ” եւ սրճարան գնում:  “Ուզում են ասեն ունի՞նք”,-Henaran.am-ի հետ զրույցում կիսվեց Դայանան: Զրույցի մանրամասները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀուլիսիՍեպտեմբերի