04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Կար առաջարկ Արմեն Աշոտյանին”. ուսանողների վարձավճարների թանկացման դեմ պայքարը թեժանում է /վիդեո/

“Ներազգային ազատագրական շարժման” հիմնադիր Վահան Մարտիրոսյանը կոչ է անում բոլոր քաղաքական և ոչ քաղաքական ուժերին միանալ, ամբիացիաները մի կողմ դնելով դառնալ մի բռունցք և պայքարել ուսման վարձավճարների թանկացման մեջ:

Վահան Մարտիրոսյանը այսօր, լարգրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ՀՀ ԿԳ նախարարի ուղղված նամակի և վերջինիս կողմից ստացված պատասխանի մասին: Խոսելով “Ներազգային ազատագրական շարժում”  նախաձեռնության կողմից հատուկ ԿԳ նախարարին արված առաջարկների մասին շարժման հիմնադիրը ասաց.”Կար առաջարկ Արմեն Աշոտյանին մոտակա նիստում հանդես գալ հայտարարությամբ, որով որոշ արտոնություններ կսահմանվեին բուհերի համար հարկային դաշտում գործելու առնչությամբ, որը իրենց ներկայացրած ծրագրերը կյանքի կկոչեր, բայց կշրջանցեր ուսանողի և ոչ միայն ուսանողի բյուջեին խփելը”,-նշեց Վահան Մարտիրոսյանը:

Վահան Մարտիրոսյանը նշեց, որ նամակն ուղարկելուց 9 օր հետո իրենք ստացել են պատասխան նախարարից: Պատասխանը հիասթափություն է առաջացրել, քանի որ առաջարկություններից և ոչ մեկը չի ընդունվել:

Նախարարից ստացված պատասխանի հետ կապված դիտարկումները Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ