18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ծեծելով սպանել է մորը

Օգոստոսի 25-ին շտապօգնության ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացված ահազանգով Նոր Նորքի 8-րդ զանգված մեկնած օպերատիվ խումբը բնակարաններից մեկում հայտնաբերել էր 1949 թ. ծնված Գոհար Չիլինգարյանի դիակը՝ սալջարդերի եւ քերծվածքների հետքերով:

Հաջորդ օրը երեկոյան, սպանություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել է Գ. Չիլինգարյանի որդին` 1969 թ. ծնված Արմեն Չիլինգարյանը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 25-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Գոհար Չիլինգարյանին ծեծի ենթարկելով սպանել է որդին` Ա. Չիլինգարյանը: Արմեն Չիլինգարյանը կալանավորված է:

ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: 

ՀՀ ոստիկանություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ