06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ե՞րբ կխոսի Յուրի Վարդանյանը

Օրերս լրացավ  ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի պաշտոնավարման 100 օրը: Այդ կապակցությամբ նախարարը պատրաստվում էր հանդիպել լրագրողներին եւ պատասխանել հետաքրքրող հարցերին:

Սակայն ինչպես Henaran.am-ին հաջողվեց ճշտել` նախարարի մամուլի ասուլիսը հետաձգվում է: Յուրի Վարդանյանը  մեկնում է Հայաստանից եւ սեպտեմբերի 5-ից 16-ը մասնակցելու է Ֆրանսիայի Նիս քաղաքում կայանալիք Ֆրանկաֆոնիայի միջազգային 7-րդ խաղերին:

Նախարարը հայկական պատվիրակության ղեկավարն է:

Հայաստանը` աթլետիկա, ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, սեղանի թենիս եւ խճուղային հեծանիվազք մարզաձեւերում ներկայացնելու է 23 մարզիկ: 

Նախարարը վերադառնալուց հետո ասուլիս է հրավիրելու: Մնում է հուսալ, որ Հայաստանը այս մրցաշարում կապահովվի լավագույն արդյունքներ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ