11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Ահաբեկչություն Աֆղանստանում. պայթեցրել են նահանգապետին

Աֆղանստանում այսօր տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մի քանի հոգի է մահացել, այդ թվում` Քունդուզ նահանգի նախանգապետ Շեյխ Սադրուդդինը: Զոհերի թիվն այժմ ճշտվում է: Աֆղանստանի ղեկավարությունը հայտնել է, որ նահանգապետի հետ զոհվել են նաև նրա թիկնապահները: Ահաբեկչության արդյունքում զոհվել է 10-25 հոգի: Աֆղանստանի ոստիկանության տվյալներով` մոտ 20 հոգի էլ վիրավորվել է:

Նահանգապետի նկատմամբ ահաբեկչություն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը: Նա հարձակվել է նահագնապետի վրա, երբ վերջինս դուրս էր գալիս մզկիթից:

Նահանգապետը ակտիվ պայքարում էր թալիբների դեմ, այդ պատճառով էլ իրավապահները կարծում են, որ ահաբեկչության հեղինակը “Թալիբան” շարժումն է:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ