26 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ադիբեկյանը ուսման վարձավճարների թանկացումը բնական է համարում

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այսօր, սոցիալոգ Ահարոն Ադիբեկյանը խոսեց ներքաղաքական զարգացումների և ԼՂՀ հիմնահարցի կարգավորումների մասին:

Ահարոն Ադիբեկյանի ուշադրությունը առաջին հերթին գրավել է Երևանի քաղաքային տրանսպորտի սակագնի փոփոխության հետ կապված շարժումները. “Հարկավոր է պարզել, որ գծերը կարող են ինքնաֆինանսավորվել, որ գծերը պետք է անցնեն ինքնաֆինանսավորման, քանի որ Երևանի նման մեծ քաղաքում մեկ վճարով քաղաքային տրանսպորտը ապահովվելը բավականին պրոբլեմ է”,-նկատեց սոցիոլոգը:

Պարզաբանելով ասելիքը նա նկատեց, որ ուսանողների ինչպես նաև  կենտրոնից հեռու գտնվող թաղամասեր գնացող երթուղիների վարձավճարը կարող է տարբերվել կենտրոնում գործող երթուղիների վարձավճարից:

Խոսելով ուսման վարձերի թանկացման մասին` Ահարոն Ադիբեկյանը հավաստեց, որ ուսման թանկացումը Հայաստանյան բուհերում բնական է, քանի որ աշխարհի համալսարանների մեջ Հայաստանը գրավում է 5 500-րդ տեղը: Ուսման վարձի ցածրությունը ուղղակիորեն վնասում է կրթական ցենզին: Նա գտնում է, որ իշխանությունը ժամանակի ընթացքում կկարողանար որոշակի օգնություն ցուցաբերել անապահով ընտանիքներից դուրս եկող ուսանողները վարձավճարները մեղմելու համար:

Սոցիոլոգը նկատեց, որ նույնիսկ արձակուրդային օրերին Հայաստանում քաղաքական զարկերակը խփումա իր հնարավորությունների սահմաններում նույնիսկ ավելի արագ: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին սոցիոլոգը դիտարկեց Ադրբեջանի նախագահի թեկնածուների մոտեցումները:

Նա մասնավորապես անդրադարձավ Ալիևի նախագահ դառնալու հավանականություններին: Սոցիոլոգը տեղեկացրեց, որ Ալիևի կուսակցության քարտուղարը նշում է, որ Ալիևը 10 տարվա իր բոլոր խոստումները կատարել է: Ադրբեջանում աղքատության տոկոսը բավականին ցածր է ներկայացվում, որը իրականությանը չի համապատասխանում:

Պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ Ադրբեջանում արտագաղթի ցուցանիշը նույնպես բավականին ցածր է,սակայն դա նույնպես չի համապատասխանում իրականությանը: Նշվում է, որ բոլոր խնդիրները Իլհամ Ալիևը լուծել է բացի Ղարաբաղի հարցից, ու հենց այստեղ հարց է ծագում ղարաբաղի հարցը լուծելի է, թե ոչ:

Դիտարկելով երկու թեկնածուների մոտեցումները Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ահարոն Ադիբեկյանը ասաց. “Եթե Հասանլին փափուկ բարձա դնում ժողովրդի գլխի տակ, ապա Իլհամ Ալիևը  պատրաստա բոլոր միջոցները կիրառի Ղարաբաղի հարցի լուծումը Ադրբեջանին բարենպաստ պայմաններով իրականացնելու համար”:

Ահարոն Ադիբեկյանը մատնանշեց այն փաստը, որ Ադրբեջանի այն  նախագահը, որը Ղարաբաղը կզիջի հակառակորդին, կդառնա իր ազգի դավաճանը և նրա անունը կգրվի միայն սև տառերով: Հետևաբար ընտրապայքարում հիմնական շեշտը դրվելու է նաև այս հարցին լուծում տալու ծրագրային կետի վրա:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ