06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2013

Կամ հաց, կամ Չորրորդ ինքնիշխանություն. ՉԻ

Հուլիսի 1-ից “Չորրորդ ինքնիշխանություն” թերթը կվերահրատարակվի եւ կթանկանա։ Այն կլինի 200 դրամ։ “Մենք հասկանում ենք, որ առանց այն էլ մարդկանց սոցիալական վիճակն օրեցօր վատանում է, որ առանց այն էլ մեր ընթերցողներից շատերն ամեն օր ընտրության առաջ էին՝ հա՞ց գնել, թե՞ թերթ, բայց եթե ուզում ենք իրապես ազատ մամուլ ունենալ՝ ճանապարհը սա է ”,- գրում է թերթը: […]

Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Հունիսի 29-ին Երեւանում տեղի ունեցավ ՀՀ եւ ԻԻՀ Արտաքին գործերի նախարարությունների միջեւ հյուպատոսական խորհրդակցությունների իններորդ նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը, իրանական պատվիրակությունը՝ ԻԻՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ Սեյեդ Հոսեյն Միր Ֆախարը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների քաղաքացիների, մասնավորապես՝ ուսանողների, գործարարների եւ մշակութային գործիչնեի համար մուտքի վիզաների եւ […]

Գերմանացի գործարարը Ծառուկյանի դեմ ՄԻԵԴ է դիմելու. 168 ժամ.

Երեկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում շարունակվել է “ԻստԻնվեստոր” ընկերության ներկայացրած հայցի քննությունը, որով պահանջվում է բեկանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը։ Այդ մասին գրում է “168 ժամ”-ը: Դրանով գերմանացի ներդրող Ստեֆան Լաքսհուբերի “ԻստԻնվեստոր” ընկերության բողոքն՝ ընդդեմ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երեւանի “Արարատ” կոնյակի– գինու-օղու կոմբինատի, բավարարվել էր մասնակի։ “ԻստԻնվեստորը” պահանջել է […]

Պատգամավորի ընտանիքը չի կատարել հարկային պարտավորությունները. Առավոտ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Իջեւանի տարածքային հարկային տեսչությունը հարկային ստուգումներ կատարելով “Դիլիջան առողջարան” ՓԲԸ-ում՝ հայտնաբերել է հարկային խախտումներ:  Թեմային անդրադառնում է “Առավոտ”-ը: Ըստ “Դատալեքս” տեղեկատվական կայքի՝ Իջեւանի ՏՀՏ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան 18 միլիոն 390 հազար 763 դրամ գանձելու պահանջով: Հունիսի 27-ին ՀՀ վարչական դատարանի Սեւանի նստավայրի դատավոր Հովհաննես Թորոսյանը վճռել է Իջեւանի տարածքային […]

Ինչ անել “գեյերի” հետ. Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհ”-ի, արվամոլներին նորմալ մարդկանց հավասարեցնելու փորձերը ձախերի վաղեմի զվարճանքն են ողջ աշխարհում։  Արվամոլության ֆրանսիացի հայտնի քարոզիչ Անդրե Ժիդը հրճված էր ԽՍՀՄ-ով։ Նրան այստեղ դուր էր գալիս ամեն ինչ։ Հիանում էր Տրոցկիով ու Լենինով, սոցշինարարության հաջողություններով եւ համաշխարհային հեղափոխության կոչերով։ Բայց հիանում էր այդ ամենով, քանի դեռ բոլշեւիկները քարոզում էին Կոլոնտայի “մի գավաթ ջրի” […]

“Սեւան” ՔԿՀ-ի պետի տեղակալր կալանավորներին ծեծով դաստիարակելու սովորություն ունի . Չորրորդ ինքնիշխանություն

“Սեւան” քրեակատարոդական հիմնարկում գտնվող Հայկ Գալստյանը երրորդ օրն է՝ ի նշան բողոքի կարել է իր աչքերն ու բերանը։ Ըստ “Չորրորդ ինքնիշխանության” աղբյուրների՝  Գալստյանը այդ քայլին դիմել էր նաեւ մի քանի օր առաջ։  Կալանավորին այդ օրերին այցելել էին Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակից եւ նրա հետ զրույցից հետո վերջինս քանդել էր կարերը։ Թերթի տեղեկություններով՝ “Սեւան” ՔԿՀ-ի պետի տեղակալ […]

Ծառուկյանը չի հրաժարվում չաշխատածից. Հրապարակ

Աշնանային եւ գարնանային նստաշրջանների ընթացքում ընդամենը 4-5 նիստի մասնակցած Գագիկ Ծառուկյանը ստանո՞ւմ է պատգամավորական աշխատավարձը, պահումներ արվե՞լ են, ինչպես խոստացել էր Հովիկ Աբրահամյանը, Սերժ Սարգսյանի ինաուգուրացիայից բացակայելու համար, ինչպես մյուս պատգամավորների դեպքում էր: “Հրապարակ”-ը այս հարցերն ուղղեց Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանին: “Գագիկ Ծառուկյանը երբեւէ անձամբ իր պատգամավորական աշխատավարձը չի ստացել, այդ գումարները նպատակաուղղվում են […]

Ում պատժել, ում դեմ քրեական գործ հարուցել. Ժամանակ

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի տարեկան հաշվետվության ներկայացումը բավական հետաքրքիր վիճակ է ստեղծել իշխանության ներսում։ “Ժամանակի” տեղեկություններով՝ իշխանություններն այժմ այդ իրավիճակից ելքեր են փնտրում։ Թերթի իշխանամերձ աղբյուրները հայտնում են, որ այսօր Սերժ Սարգսյանը նախագահականում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրելու՝ ՎՊ բացահայտած խախտումների առթիվ։ Պատասխանատուների ներկայությամբ քննարկվելեու են խախտումները տարբեր ոլորտներում, եւ՝ թե որտեղ […]

Զոհերը վախենում են բողոքել/վիդեո/

Ամբողջ աշխարհում գրեթե ամեն օր տեղի են ունենում խոշտանգումներ տարբեր սեռի մարդկանց նկատմամբ: Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում հիմնականում խոշտանգումներ տեղի են ունենում ոստիկանությունում, քրեակատարողական հիմնակներում և բանակում: Ֆիզիկական բնույթի ուժի գործադրման ո՞ր դրսևորումն է համարվում խոշտանգում  և ինչ ձևով են բացահայտվում դրանք: Այս հարցերի պատասխանը ստանալու համար Henaran.am-ը  զրուցեց “Ընդդեմ իրավական կամայականությունների” […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի