Ինչ անել “գեյերի” հետ. Հայոց աշխարհ
Ըստ “Հայոց աշխարհ”-ի, արվամոլներին նորմալ մարդկանց հավասարեցնելու փորձերը ձախերի վաղեմի զվարճանքն են ողջ աշխարհում։
Արվամոլության ֆրանսիացի հայտնի քարոզիչ Անդրե Ժիդը հրճված էր ԽՍՀՄ-ով։ Նրան այստեղ դուր էր գալիս ամեն ինչ։ Հիանում էր Տրոցկիով ու Լենինով, սոցշինարարության հաջողություններով եւ համաշխարհային հեղափոխության կոչերով։ Բայց հիանում էր այդ ամենով, քանի դեռ բոլշեւիկները քարոզում էին Կոլոնտայի “մի գավաթ ջրի” տեսությունը, որը հավասարեցնում էր սեռական հարաբերություններն այնպիսի պարզ գործին, ինչպիսին ջուր խմելն է։ Ժիդը վայրկենապես անցավ ԽՍՀՄ թշնամիների ճամբարը, երբ Ստալինը քրեական պատիժ սահմանեց արվամոլության համար։
Այդպես արվամոլությունը դարձավ քաղաքական երեւույթ ու գործոն, որն այսօր, այսպես կոչված, դեմոկրատները Արեւմուտքում օգտագործում են գրեթե որպես հասարակության ժողովրդավարականության աստիճանը բացահայտելու գլխավոր տեստ։ Եվ համառորեն պարտադրում են այդ “արժեքները” մեզ։
Մինչդեռ ժողովրդավարությունը ոչ մի կերպ կապված չէ արվամոլությունը սովորական երեւույթ ճանաչելու հետ։ Դա սուտ համահարաբերակցություն է, որ ագրեսիվ փոքրամասնությունը պարտադրում է առողջ հասարակությանը։
Արվամոլների եւ նրանց կողմնակիցների գլխավոր եւ, ըստ էության, միակ քաղաքական փաստարկն այն է, թե “ժողովրդավարությունը պետք է պաշտպանի փոքրամասնությունների իրավունքները”։ Ճիշտ է, բայց մի էական վերապահումով. խոսքը միայն մարդու հիմնարար իրավունքների մասին է։ Օրինակ, կյանքի եւ արդար դատի իրավունքի։ Մարդու իրավունքների հռչակագրում չկա ոչ մի բառ, որ կարող էր մեկնաբանվել որպես այլասերվածների եւ նորմալ մարդկանց հավասարությունն ընդունելու առողջ հասարակության պարտականություն։
Ինչո՞ւ պիտի արվամոլները դառնան “բարձրագույն ռասա”, որի իրավունքների որոշակի սահմանափակումը ի նպաստ հասարակության անթույլատրելի է։ Միակ բացարձակ սահմանափակումը, որ Մարդու իրավունքների հռչակագիրը սահմանում է այդ դեպքում հասարակության համար, արվամոլների սպանության արգելանքն է։ Բայց այդ արգելքը վերաբերում է նաեւ ոչ արվամոլներին։
Այլ կերպ ասած, պետք է պատժվի ոչ թե արվամոլությունը որպես այդպիսին. դա յուրաքանչյուրի անձնական գործն է, այլ տվյալ երեւույթի հետագա տարածման համար պայմանների ստեղծումը։ Արվամոլներին պիտի արգելված լինի պաշտոններ զբաղեցնել ոլորտներում, որտեղ նրանց սեռական կողմնորոշումը կարող է բացասական ազդեցություն ունենալ։
Դա նախեւառաջ աշխատանքն է կրթության համակարգում, ծառայությունը բանակում, բժշկությունն ու պետական ծառայությունը։ Եվ, բնականաբար, խոսք չպետք է լինի միասեռ ամուսնությունների օրինականացման մասին։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: