08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

“Սեւան” ՔԿՀ-ի պետի տեղակալր կալանավորներին ծեծով դաստիարակելու սովորություն ունի . Չորրորդ ինքնիշխանություն

“Սեւան” քրեակատարոդական հիմնարկում գտնվող Հայկ Գալստյանը երրորդ օրն է՝ ի նշան բողոքի կարել է իր աչքերն ու բերանը։ Ըստ “Չորրորդ ինքնիշխանության” աղբյուրների՝  Գալստյանը այդ քայլին դիմել էր նաեւ մի քանի օր առաջ։

 Կալանավորին այդ օրերին այցելել էին Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակից եւ նրա հետ զրույցից հետո վերջինս քանդել էր կարերը։ Թերթի տեղեկություններով՝ “Սեւան” ՔԿՀ-ի պետի տեղակալ Վարդան Նազարյանը ՄԻՊ ներկայացուցիչների հեռանալուց հետո դաժան ծեծի է ենթարկել կալանավորին, որը, դրանից հետո կրկին դիմել է բերանը եւ աչքերը կարելու կալանավորների մեջ բողոքի ընդունված միջոցին։

 Թերթը ավելացնում է, որ “Սեւան” ՔԿՀ-ի պետի տեղակալր աչքի է ընկնում կալանավորներին ծեծի միջոցով դաստիարակելու սովորությամբ ու այդ մեթոդը մերթընդմերթ կիրառում իրեն դուր չեկող կալանավորների նկատմամբ։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ