09 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Գերմանացի գործարարը Ծառուկյանի դեմ ՄԻԵԴ է դիմելու. 168 ժամ.

Երեկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում շարունակվել է “ԻստԻնվեստոր” ընկերության ներկայացրած հայցի քննությունը, որով պահանջվում է բեկանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը։ Այդ մասին գրում է “168 ժամ”-ը:

Դրանով գերմանացի ներդրող Ստեֆան Լաքսհուբերի “ԻստԻնվեստոր” ընկերության բողոքն՝ ընդդեմ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երեւանի “Արարատ” կոնյակի– գինու-օղու կոմբինատի, բավարարվել էր մասնակի։ “ԻստԻնվեստորը” պահանջել է վերականգնել “Երեւանի “Արարատ” կոնյակի-գինու-օղու կոմբինատ” ՓԲԸ-ի 1520 հատ բաժնետոմսերի նկատմամբ ընկերության ունեցած սեփականության իրավունքը անվավեր ճանաչելով բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը։

Դատարանը վճռել էր բաժնետոմսերի դիմաց շուկայական արժեքին համարժեք մոտ 14.8 մլն դրամ փոխհատուցում տրամադրել, թեեւ “ԻստԻնվեստորը” գումարի բռնագանձման հայցապահանջ չէր ներկայացրել։

Երեկ դատական նիստում “ԻստԻնվեստորի” ներկայացուցիչ Դավիթ Դանիելյանը պնդել է, որ օրենքն արգելում է կատարել բաժնետոմսերի այնպիսի համախմբում, որի արդյունքում 1520 հատից (3.21%) գոնե 1 բաժնետոմս չառաջանա եւ ընդամենն առաջանա կոտորակային բաժնետոմս։ Միաժամանակ, չեն կարող համախմբման արդյունքում մի սեփականատիրոջ մոտ բաժնետոմսերը պակասել, մյուսի մոտ (Գագիկ Ծառուկյանի) ավելի շատ բաժնետոմսեր առաջանալ։

Դ. Դանիելյանը թերթի թղթակցին ասել է, որ “ԻստԻնվեստոր” ներդրումային ընկերության սեփականատեր Ստեֆան Լաքսհուբերը որեւէ ակնկալիք չունի հայկական դատական համակարգից, սակայն բոլոր ատյաններով պետք է անցնել՝ ՄԻԵԴ դիմելու համար:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ