06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2013

Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Ուգանդայի և Մավրիկիոսի հետ

Հունիսի 28-ին ՄԱԿ-ում Հայաստանի և Ուգանդայի մշտական ներկայացուցիչներ Կարեն Նազարյանը և Ռիչարդ Նդուհուրան, ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ հայտարարություն: Ստորագրման արարողությունը տեղի ունեցավ Նյու Յորքում` Ուգանդայի դիվանագիտական ներկայացուցչությունում: Նույն օրը Նյու Յորքում` Հայաստանի մշտական ներկայացուցչությունում, ստորագրվեց Հայաստանի և Մավրիկիոսի միջև երկկողմ հարաբերություններ հաստատելու մասին փաստաթուղթ: Դիվանագիտական հարաբերությունների մասին համատեղ հայտարարության ստորագրման […]

Հայաստանում կա 920 անհայտ կորած. Լարիսա Ալավերդյան

Հունիսի 29-ը Հայաստանում եւ Արցախում հիշատակվում է որպես Արցախյան պատերազմում անհայտ կորած ազատամարտիկների օր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պահեստազորի փոխգնդապետ Միքայել Ապրեսյանը, ով հանդիսանում է Արցախի Թալիշ գյուղի մարտական ջոկատի հրամանատար, նշեց, որ  1992 թ.-ի այս օրը ճակատագրական դարձավ հայկական վաշտի 79 տղաների համար, որոնք ազերիների անսպասելի հարձակման արդյունքում շրջափակման մեջ հայտնվելով զոհվեցին Մարտակերտի շրջանի […]

20-ամյա աղջիկն արյունոտ արցունքներով է արտասվում /ֆոտո/

20-ամյա Յարիտզա Օլիվան վերջերս տարօրինակ կարմիր արտադրություն է նկատել աչքերից հոսելիս: Ավելի ուշ աղջիկը հայտնաբերել է, որ լացում է սեփական արյունով: Նա սարսափահար ակնաբույժի մոտ է շտապել` ասելով, որ երբեւէ խնդիրներ չի ունեցել աչքերի հետ, եւ խնդրել է, որ իրեն որեւէ դեղամիջոց նշանակեն, որը կդադարեցնի ակամա արյունահոսությունը: Սակայն բժիշկները ոչինչ չեն կարողացլ ասել աղջկան, քանի […]

Արմեն Չախալյանին ձերբակալել են

Վրաստանի իրավապահները  հունիսի 28-ի երեկոյան ձերբակալել են ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի եղբորը` Արմեն Չախալյանին: Նախնական տեղեկատվության համաձայն այդ մասին “Գռուզիա օնլայն” –ին տեղեկացրել է Ախալքալակի բնակիչներից մեկը: Նախնական տեղեկությամբ Արմեն Չախալյանը մեղադրվում է Նինոցմինդայում մի քանի ժամ շարունակվող բողոքի ակցիայի կազմակերպման մեջ: Ձերբակալմանը մասնակցել են Նինոցմինդայի, Ախալքալակի ոստիկանները, որոնք եղել են դիմակներով ու ինքնաձիգներով: Տեղեկատվության […]

ՀՀ ՊՆ պատվիրակության այցը Վրաստան

  Ս.թ. հունիսի 27-ից 29-ը ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դ.Տոնոյանի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Է.Ապրիամովի գլխավորությամբ մասնակցել է Բաթում քաղաքում Վրաստանի պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված պաշտպանության և անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովին: Երկօրյա համաժողովի ընթացքում քննարկվել են Վրաստանի պաշտպանական քաղաքականության ու բարեփոխումների, միջազգային խաղաղարար առաքելությունների նրա մասնակցության, […]

Վարչապետը շատ ավելին է հասկանում. նախկին ԿԲ նախագահը` օֆշորային սկանդալից /վիդեո/

Տնտեսագիտության թեկնածու, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը Henaran.am-ի հետ զրույցում պարզբանեց, թե ինչ է նշանակում օֆշորային գոտի և ինչու է օֆշորային գոտում ձեռնարկություն ունենալը մեծ հանցագործություն համարվում: Ասատրյանի խոսքով՝ ՛՛Օֆշորը /ափից դուրս է թարգմանվում անգլերենից-հեղ./ հարկային որոշակի ատոնյալ պայմաններով ֆինանսների սպասրկում իրականացնող հատված է: ՛՛Առանձին երկրներում արտոնյալ հատվածներ են ստեղծվել, որտեղ ֆինանսական, տնտեսական որոշակի արտոնություններ են կիրառվում, […]

“Չարությունը սպանում է” /վիդեո/

Ամբողջ աշխարհում գոյություն ունի սերիալային արվեստը: Ինչու՞ Հայաստանում այս արվեստը գնահատականի չի արժանանում, կամ ինչու՞ են հայրենական արտադրության սերիալները շարունակ քարկոծվում: Այս հարցերի շուրջ Henaran.am-ը զրուցեց սերիալային փորձ ունեցող դերասանուհի, “Արմմոնո” փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի հետ: “Սերիալը պիտի աճի զարգանա, բնականաբար թերություններ կան, բայց զարգացման պրոցեսը կախված է հենց մեզնից: Մենք ասում ենք վատ է, […]

Ծխելը, խմելը նաև ճարպակալումը նպաստում են քաղցկեղի առաջացմանը

  Հայ ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց քաղցկեղի և դրա  կանխարգելման հնարավորությունների մասին: Խաչանուշ Հակոբյանը ցավով փաստեց , որ քաղցկեղի բուժում դեռևս  գոյություն չունի, բայց կա կանխարգելում,  որը արդեն իսկ խրախուսում է.”Ուղղակի կինը տարին մեկ անգամ բժշկի պիտի գնա ու անցնի հետազոտություններ, այդ դեպքում, երբ գոյացությունը փոքր է, ասենք […]

Չի անհետացել, ինքնակամ լքե՞լ է. պաշտպանության նախարարությունը ճշգրտում է

Ըստ տեղեկությունների, Լուսակերտի զորամասից անհետացել է զինված ուժերի ժամկետային զինծառայող Տարոն Հայրունին: Վերջին անգամ նրան տեսել են հունիսի 27-ին, առավոտյան 8.30-ի  սահմաններում, Երեւանի Մարաշ թաղամասում: Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում նախ ճշգրտում մտցրեց: “Անհետանալը որն է: Մեզ մոտ դա ունի իր տերմինը` զինվորը ինքնակամ լքել է զորամասը: Նախարարությունը տեղյակ է պահել նրա ծնողներին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի