26 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ծխելը, խմելը նաև ճարպակալումը նպաստում են քաղցկեղի առաջացմանը

  Հայ ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց քաղցկեղի և դրա  կանխարգելման հնարավորությունների մասին:

Խաչանուշ Հակոբյանը ցավով փաստեց , որ քաղցկեղի բուժում դեռևս  գոյություն չունի, բայց կա կանխարգելում,  որը արդեն իսկ խրախուսում է.”Ուղղակի կինը տարին մեկ անգամ բժշկի պիտի գնա ու անցնի հետազոտություններ, այդ դեպքում, երբ գոյացությունը փոքր է, ասենք ոսպի հատիկի չափ  այն հնարավոր է հեռացնել”:

Կենտրոնի տնօրենը տեղեկացրեց, որ  այս տարիների ընթացքում փրկվել է շուրջ 4 հազար կնոջ կյանք, ու վիրահատությունից հետո արված  հետազոտությունները ցույց են տալիս, որ քաղցկեղի նորից կրկնվելու հավանականությունը բացառվում է:

Խաչանուշ Հակոբյանը նշեց նաև, որ իրենց կենտրոնը հագեցած է ժամանակից սարքավորումներով:

Ոսկորների խտությունը չափող սարքը այս կենտրոնը առաջինն է բերել Հայաստան: Արդյունավետ երկկողմանի բուժման արդյունքում կենտրոնի շնորհիվ արդեն ծնվել են 106 փոքրիկներ: Խաչանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ տղամարդիկ նունպես ունենում են  կրծքի քաղցկեղ և այս պահին  36 տղամարդ  բուժում է ստանում մամոգրաֆիայի  կենտրոնում:

Խաչանուշ Հակոբյանը բազմաթիվ պատճառներ նշեց, որոնց հետևանքով առաջանում է քաղցկեղ.”Ծխելը, խմելը, ոչ ճիշտ սնունդը և ճարպակալումը նպաստում են քաղցկեղի առաջացմանը”:

Խաչանուշ Հակոբյանը նշեց նաև, որ կնոջ համար ամենախոցելի օրգանը դա կուրծքն է:

Կենտրոնում այս տարի 22 հազար մարդ է  հետազոտվել, որից  376 –ի մոտ հայտնվել է կրծքագեղձի քաղցկեղ, այդ թվում կան նաև 7 տղամարդիկ:

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ