25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վարչապետը շատ ավելին է հասկանում. նախկին ԿԲ նախագահը` օֆշորային սկանդալից /վիդեո/

Տնտեսագիտության թեկնածու, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը Henaran.am-ի հետ զրույցում պարզբանեց, թե ինչ է նշանակում օֆշորային գոտի և ինչու է օֆշորային գոտում ձեռնարկություն ունենալը մեծ հանցագործություն համարվում:

Ասատրյանի խոսքով՝ ՛՛Օֆշորը /ափից դուրս է թարգմանվում անգլերենից-հեղ./ հարկային որոշակի ատոնյալ պայմաններով ֆինանսների սպասրկում իրականացնող հատված է: ՛՛Առանձին երկրներում արտոնյալ հատվածներ են ստեղծվել, որտեղ ֆինանսական, տնտեսական որոշակի արտոնություններ են կիրառվում, ի սկզբանե նպատակը տարածքների զարգացումն է եղել, ազատ տնտեսական գոտու ստեղծման հետ կարելի է նույնականացնել՛՛: Սակայն հիմա մարդկությունը լրիվ այլ կերպ է ընկալում օֆշորը: 

՛՛Ինքը շատ վատ երևույթէ չէ, Հայաստանում էլ քննարկվում է ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին: Օֆշոր ասվածը տարբեր է, կան հատվածներ, որտեղ ընդհանրապես հարկ չեն վճարում, կա տեղ որ փողերի լվացման կետեր են, քանի որ ընդհանրապես հարկեր չեն վճարում՛՛,-բացատրեց տնտեսագետը:

ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը չի հավատում, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը օֆշորային գոտում ձեռնարկություն ունի:՛՛Ես չեմ հավատում, որ Տիգրան Սարգսյանը նման գործարքի գնար: Նրա մտածողությունը ճանաչելով՝ կարծում եմ, որ նա այդպիսի գործարք անող չի՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ասատրյանը:

Օֆշորային գոտում ձեռնարկատեր լինելը, ըստ Ասատրյանի, խնդիր է, որովհետեւ պաշտոնյան, համաձայն ՀՀ Սահմանադրության, պետք է բիզնես չունենա: 

՛՛Մեր Սահմանդրությունն ասում է, որ բիզնեսը պետք է քաղաքականությունից տարբերակվի, եթե այդպես չես անում, ապրում ես այնպես, ինչպես ապրում են Հայաստանում, մի երկու այլանդակ իշխանությունը զավթում են …՛՛: 

ԿԲ նախկին նախագահը նշեց, որ իսկապես օֆշորային գոտում, հնարավոր է առանց անձի թույլատրության նրա անունով  ձեռնարկություն գրանցել` ՛՛Կամ զուգադիպություններ է, կամ սարքած է՛՛:

՛՛Վարչապետը շատ ավելին է հասկանում … “:

Շարունակությունը՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ