ՌԴ-ը զենք վաճառելիս պահպանել է միջազգային նորմերն ու ՌԴ օրենքները

ՀՀ Ազգային Անվտանգության խորհրդի հրավերով եռօրյա այցով Հայաստանում էր ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլայ Պետրուշեւը: Ռուսական պատվիրակության կազմում էին նաեւ Ազգային անվտանգության խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՌԴ գործադիր մարմնի ներկայացուցիչներ: ՌԴ ԱԱԽ նախագահը հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, քննարկել տարածաշրջանային մարտահրավերներն ու ԼՂ հիմնախնդրի կարգավորման հեռանկարները: Իր հայաստանյան գործընկերոջ հետ Նիկոլայ Պետրուշեւն այցելել է […]