08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՌԴ-ը զենք վաճառելիս պահպանել է միջազգային նորմերն ու ՌԴ օրենքները

ՀՀ Ազգային Անվտանգության խորհրդի հրավերով եռօրյա այցով Հայաստանում էր ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլայ Պետրուշեւը: Ռուսական պատվիրակության կազմում էին նաեւ Ազգային անվտանգության խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՌԴ գործադիր մարմնի ներկայացուցիչներ: 

ՌԴ ԱԱԽ նախագահը հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, քննարկել տարածաշրջանային մարտահրավերներն ու ԼՂ հիմնախնդրի կարգավորման հեռանկարները: Իր հայաստանյան գործընկերոջ հետ Նիկոլայ Պետրուշեւն այցելել է Գյումրու “Պատվո բլուր” հուշահամալիր: 

Լրագրողների հետ ճեպազրույցում` պատասխանելով Ռուսաստանի կողմից` Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցին` Պետրուշեւը նշել է, որ Ռուսաստանը զենք վաճառելիս պահպանել է բոլոր միջազգային նորմերն ու պահանջները, ՌԴ բոլոր օրենքները:

Նա նշել է նաեւ ռուսական ռազմաբազա այցի մասին եւ համոզմունք հայտնել, որ ռուս զինվորականներն ու սահմանպահները հուսալիորեն ապահովում են Հայաստանի անվտանգությունը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ