27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

”Մեծերի գլխի՞ց”, թե բրիգադիրներն ու տրակտորիստները. պետք է սկսել որեւէ օլիգարխից

”Իհարկե ոչ, դա նույնիսկ միջինների գլխից բռնել չի նշանակում, ուր մնաց թե մեծերի գլխից բռնել նշանակի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ժառանգության” վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` ի պատասխան հարցի, թե արդյոք չորս մարզպետարաններում արձանագրված չարաշահումների հիման վրա հարուցված քրեական գործը նշանակում է ”մեծերի գլխից բռնել”:

”Դա կառավարման համակարգի միջին օղակն էլ չի և իրենք չէ, որ ինչ-որ կոռուպցիայի հիմքում, յուրացումների հիմքում կանգնած են, որովհետև որևէ մեկը այդքան խիզախություն չէր ունենա, որ առանց վերադասների հրամանների նման բան կատարեր: Մեզ մոտ նույնիսկ հարցազրույց վերցնելու համար թույլտվություն են վերցնում վերադասից, ինչ մնաց այդ աստիճան գումարներ կամ ծախսերն առանց ղեկավարության կողմից հրահանգների իրականցնեն”,-նշեց նա:

Հարցին, թե ում պիտի պատժեն, որպեսզի հնարավոր լինի ասել, որ ”մեծերի գլխից են բռնել”, նախկին պատգամավորն ասաց. ”Բազմաթիվ նմանատիպ հոդվածներ եք գրել, թե ինչպես են մեր ղեկավարները շատ արագ հարստանում, և եթե իրենք իսկապես այդքան հրաշալի բիզնեսմեններ են, թող քաղաքականությունը թողնեն ու զբաղվեն բիզնեսով:

Կոռուպցիոն մեխանիզմների արդյունքում է, որ կարողանում են հարստանալ… խոշոր գլուխները դեռ առջևում են: Այն հրապարակումները, որ լինում են, թե տարբեր բարձրաստիճան պաշտոնատար անձինք ինչպես են գումարներ օգտագործել, ինչ միջոցներով են հարստացել, ցույց է տալիս, թե ովքեր են նրանք”:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը չի շտապում գնահատական տալ. 

”Քրեական գործը հարուցված է, ընթացքում կերևա` ովքեր են մեղադրվում, և ըստ այդմ էլ կարող ենք գնահատական տալ”,-նկատեց նա: Սակայն Մինասյանը հավելեց, որ եթե պիտի պատժվեն օրինակ` ինչ-որ բաժինների պետեր, ապա դա ալան-թալանին, պետական բյուջեի չարաշահումներին վերջ տալ չի նշանակի: 

”Պետք է սկսել տնտեսության մեջ որոշում կայացնելու գործում և օլիգարխի կարգավիճակ ունցող որևէ մեկից”:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը վստահ է, որ եթե որևէ մեկին ձերբակալեն, ապա նա լինելու է ոչ թե արձանագրված չարաշահումների հիմնական կազմակերպիչը, այլ որևէ մեկը, ում կդարձնեն ”քավության նոխազ”:

”Մարզպետարանի պահակին կամ կրտսեր օգնականին բռնելը գլուխ չի նշանակում: Եթե գլխից բռնում են, բռնում են գործը կազմակերպողին, ոչ թե ասֆալտ անողին կամ տրակտորիստին կամ բրիգադիրին: 

Ես վստահ եմ, որ պիտի բռնեն մի հատ քավության նոխազ` շարքային, ով կարող է  լինել բրիգադիր կամ տրակտորիստ, իսկ պետական բյուջեի գումարներ ծախսողները, ովքեր հոդված են բաց թողնում և գումար են բաց թողնում, շատ ավելի բարձր են, և այն գործերը, որոնց մասին Վերահսկիչ պալատը զեկուցել էր, դրանք ներքևի մակարդակներում կատարվող գործեր չեն: Պատասխանատվությունը պետք է կրեն ղեկավարները, ովքեր գործերը կազմակերպել են”,-Henaran.am-ին ասաց պատգամավորը:

Հիշեցնենք,  որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2013 թվականի հունիսի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 4-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է չորս քրեական գործ` ՀՀ կառավարության 2012-2013թթ. մի շարք որոշումներով հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ և ազոտական պարարտանյութ տրամադրելու գործընթացում Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզպետարանների պաշտոնատար անձանց կողմից կատարված յուրացման, պաշտոնեական կեղծիքի և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերի առթիվ: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ