19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Թուրք ցուցարարներին մեղադրել են ահաբեկիչ լինելու մեջ

Թուրքական ոստիկանությունն Անկարայում ձերբակալել է հակակառավարական ցույցերի 20 հավանական մասնակիցների: Ինչպես տեղեկացնում է”Reuters”-ը, ոստիկանությունը նրանց ահաբեկչական կազմակերպությունների անդամներ է համարում: 

Ընդհանուր առմամբ ոստիկանությունը 30 բնակարան է զննել: Կասկածյալների անձը հնարավոր է եղել պարզել ցույցերի տեսագրություններից: Ոստիկանությունն ուշադրություն է դարձրել հենց նրանց վրա, ովքեր իրավապահ մարմինենրի վրա  են հարձակվել:

Ընդ որում, ոստիկանությունում պաշտոնապես հրաժարվել են հաստատել բնակարանների զննման եւ կասկածյալների ձերբակալման փաստերը: Ահաբեկչության մեջ նրանց դեմ ներկայացված մեղադրանքները եւս չեն հաստատվել: 

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը, ում դեմ կազմակերպվում են ակցիաները, հայտարարել էր, որ ցուցարարները շարժվում են ահաբեկիչների թելադրանքով: Բացի ահաբեկիչներից, ակցիաների կազմակերպման մեջ նա մեղադրում էր նաեւ իր քաղաքական հակառակորդներին:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ