08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2013

”Լիվերպուլը” բավական մեծ գումար է պատրաստ վճարել

 Daily Mail-ի փոխանցմամբ` Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի ”Շախտյորի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար ”Լիվերպուլն” առաջարկում է վճարել 22 միլիոն դոլար: Իսկ այլ լրատվամիջոցների փոխանցմամբ` անգլիական ակումբը պատրստ է վճարել մինչև 33.5 միլիոն դոլար:   Մխիթարյանին ձեռք բեևրեով ”Լիվերպուլը” կլուծի իր հիմնական խնդիրը. կգտնի փոխարինող Լուիս Սուարեսին:    Հիշեցնենք, որ Հայաստանում Հենրիխը հայտարարել էր, որ ցանկանում է փոխել ակումբը […]

“Սաղ գյուղը խոլերա է կպել” /վիդեո/

“Մուսռի յաշիկ չկա, խոլերա ենք սաղ գյուղով կպե, ժողովուրդը ստիպված բերում զիբիլը ստեղա թափում”,-գյուղամիջյան ճանապարհներին կուտակված աղբի առկայությունը այսպես բացատրեց շենավանցի Հովիկ Սիմոնյանը: Մանրամասները` տեսանյութում:

Նոր մեքենաներ զինված ուժերին /ֆոտո/

Այսօր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շուրջ 200 հազար դոլար արժողությամբ 10 նոր մեքենաներ ստացան որպես նվեր ”Տաշիր” բարեգործական հիմնադրամի կողմից: Կարապետյանների ընտանիքի կողմից մեքենաները բանակին հանձնեց հիմնադրամի նախագահ Վահե Կարապետյանը: ”Յուրաքանչյուր երկրի բանակ առավել հզոր է իր հասարակության աջակցությամբ ու սիրով,-նշեց ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը:-Եվ յուրաքաքանչյուրիս պարտքն է նեցուկ լինել մեր […]

Ի՞նչ է սպասվում Տիգրան Սարգսյանին

Բնապահանության նախարար Արամ Հարությունյանին լրագրողների հարցրել են, թե ինչ է սպասվում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, եթե պարզվի, որ Կիպրոսում գրանցված “WLISPERA HOLDINGS LIMITED” օֆշորային ընկերության բաժնետերն է: Հիշեցնենք, որ այս մասին գրել էր “Հետք”-ը: Նախարարը հիշեցրեց, որ վարչապետը  դիմել է դատախազություն՝ պարզելու ճշմարտությունը: “Կարծում եմ՝ ամենալավ պատասխանը դա կլինի, որ պարզաբանումներ կլինեն, պատասխան կտան: Եթե-ներով […]

ԱՄՆ-ում 18 հոգի փոթորիկի զոհ է դարձել

Հանգստյան օրերին Ամերիկայի Օկլահոմա նահանգում տեղի ունեցած ջրհեղեղի ու փոթորիկի արդյունքում արդեն 18 մարդ է մահացել, որոնցից վեցը երեխաներ են: Այս մասին տեղեկացրել են տեղի իշխանությունները: Մահացածներից յոթի ինքնությունը դեռևս պարզված չէ: Դեռևս մեկ շաբաթ առաջ ԱՄՆ-ի Օկլահոմա, Կանզաս և Այովա նահանգները տուժել էին 40 հզոր փոթորիկներից, որոնց արդյունքում 24 հոգի մահացել էին:

Թուրքական գարո՞ւն

Թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձավ Թուրքիայում «Գեյզի» այգու շուրջ ստեղծված իրավիճակին: Հիշեցնենք, որ նախորդ մի քանի օրվա ընթացքում բնապահպանական այս շարժման մասնակից հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ` բողոքելով այգում կատարվող շինարարությունից: “Էրդողանի կուսակցությունը որոշեց, որ այդ այգու տեղում պետք է կառուցվի երթևեկության համար չնախատեսված փողոց, հետո որոշվեց կառուցել մեծ չափերի հասնող մզկիթ, […]

Դիվերսիա՞ Քարվաճառի ուղղությամբ

ԼՂՀ ՊԲ լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը Henaran.am-ի հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց այն լուրերը, որ այս գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը դիվերսիոն հարձակում է իրականացրել Քարվաճառի ուղղությամբ: Հասրաթյանը միայն նշեց. ”ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական գծի ողջ երկայնքվ  պատշաճ կերպով իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրները և ունակ են կանխելու կամ հետ շպրտելու ցանկացած առաջխաղացում”:  Նկատենք, որ […]

Դեղորայքը վաճառել է եռակի թանկ. ՏՄՊՊՀ-ն տուգանեց

Այսօր կայացած Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում հրապարակվեց դեղորայքի իրացմամբ զբաղվող “Կուրացիա” ընկերության, համակարգչային տեխնիկայի իրացմամբ զբաղվող “Ռիչ Քոմփյութերս” խանութ-սրահի և “Հայջրմուղկոյուղու” հանդեպ հարուցված վարչական վարույթների մասին որոշումները: Այսպես, “Կուրացիա” ընկերությունը տուգանել 10 մլն դրամով գերիշխող դիրքի չարաշահման համար: ՏՄՊՊՀ էր դիմել “Բեյբ Սիմ” ընկերությունը` տեղեկացնելով, որ “Կուրացիա” ՍՊԸ-ն խոչընդոտել է իր գործունեությունը` թույլ […]

ՀՅԴ-ը հանդես է եկել ”Նաիրիտ Գործարանի” հարցով օրենսդրական նախաձեռնությամբ

Այսօր Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ որի` առաջարկվում է ստեղծել ”Նաիրիտ Գործարան” փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով: Համապատասխան նամակն արդեն ներկայացվել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի