08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2013

ՀՀԿ կանայք Սարդարապատի հուշահամալիրում էին

ՀՀԿ կանանց խորհրդ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մեկշաբաթյա ծրագրի  շրջանակում ավանդական է դարձրել Հայաստանի սահմանամերձ և հեռավոր գյուղերի  երեխաների այցելեությունները`  Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Նպատակը`  երիտասարդ սերնդի մեջ սերմանել  հայրենասիրություն, ծանոթացնել  թանգարանին և  Սարդարապատի հերոսամարտին  նվիրված ցուցանմուշներին և նյութերին: Այս անգամ  մասնակցում էին Արարատի, Շիրակի, Կոտայքի և Լոռու մարզերի միջին և  բարձր դասարանների թվով 200–ից […]

Նույն ձեռագրով, ինչ-որ Վահե Ավետյանին

2013 թ. հունիսի 1-ի երեկոյան Գորիս քաղաքում տեղի ունեցած հայտնի միջադեպի զոհերից մեկը Հայրենիքի պաշտպանության գործին իր կյանքով նվիրված հերթական հայորդին է` զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը:   Դեռ չի լրացել քրեական բարքերի վրա հիմնված համակարգին զոհ գնացած զինվորական բժիշկ, բուժծառայության մայոր, երկու մանկահասակ երխաների հայր Վահե Ավետյանի` առանձնակի դաժանությամբ կատարված սպանության դեպքի մեկ տարին: […]

Փոստանջյանը հանցագործության մասին դիմում է ՀՀ գլխավոր դատախազին

”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է`  ”ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին Երեւան, Հայաստանի Հանրապետություն Շուրջ  մեկ տարի է, ինչ Երեւանի հուշարձաններից մեկը` Երեւանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում գտնվող Փակ շուկան, որը բացվել […]

Լրագրողի աշխատանքը խոչընդոտվել է՝ դատարանը քննության առավ լրագրողի դիմումը

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, ”Հարսնաքար” ռեստորանային համալիրի տարածքում 2012թ. հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա դատական նիստում քննության առավ ”Ազատություն” ռադիոկայանի լրագրող Անուշ Մարտիրոսյանի դիմումը: Լրագրողը դիմումում նշել էր, որ ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մայրը դատական նիստից հետո դատական կարգադրիչների ներկայությամբ անպատիվ վիրավորական արտահայտություններ է թույլ տվել իր հասցեին՝ […]

Առողջ երեխաներին ստիպում են սովորել ծայրահեղ վատ պայմաններ ունեցող հատուկ դպրոցում

Օրերս Պաշտպանի Խոշտանգումների և բռնությունների կանխարգելման բաժնի աշխատակիցներն ու Պաշտպանի՝ Երեխաների հարցերով խարհրդականն այցելեցին Աբովյանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների №1 հատուկ դպրոց:  Այցելության ընթացքում պարզվեց, որ  թեև դպրոցը նախատեսված է մտավոր թերզարգացում ունեցող երեխաների համար, այնուամենայնիվ, դպրոցում սովորող երեխաների մոտ 30 տոկոսը բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի կողմից գնահատվել են որպես հանրակրթական դպրոցի սան: Այլ բառերով ասած՝ […]

Սենսացիա է սպասվում. կհրապարակվի առնվազն 20 պատգամավորի անուն /վիդեո/

”Հայրենիք և պատիվ” կուսակցության նախագահ, ”Հակակոռուպցիոն” կենտրոնի խորհրդի նախագահ Գառնիկ Մարգարյանը շուտով հրապարակելու է այն պատգամավորների ցուցակը, ովքեր ընդգրկված են կոռուպցիոն գործընթացներում: Այս մասին Մարգարյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում:  Նա նշեց, որ այդ ցուցակում առնվազն քսան պատգամավորի մասին է պատմվելու: Մարգարյանը չասաց, թե որ  խմբակցություններում են ընդգրկված այդ պատգամավորները, հորդորեց սպասել: Հարցին, թե երբ կհրապարակի […]

Գյուղնախարարին “բերման” կենթարկեն

Ազգային ժողովում, այսօր, հունիսի 4-ին գյուղատնտեսության նախարարության բյուջեի կատարողականի քննակմանը նախարար Սերգո Կարապետյանը չկար: Փոխնախարարն ասաց՝ հյուրեր ուներ եւ պիտի ուղեկցեր պատվիրակությանը: Այս պատճառաբանությունը զայրացրեց պատգամավորներին, որոնք հրաժարվեցին  բյուջեի կատարողականի մասով հարցեր ուղղել փոխնախարարին: Քննարկումը հետաձգվեց մինչեւ հինգշաբթի՝ հունիսի 6-ը, բնականաբար, Սերգո Կարապետյանի մասնակցությամբ: Հիշեցնենք, երեկ քննարկմանը չէր եկել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը: […]

Հայաստանի բուհերը ”Տեմպուսի” շրջանակում մասնակցում են 17 միջազգային կրթական ծրագրի

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է  աշխատանքային այցով Հայաստանում գտնվող “Տեմպուս” միջազգային կրթական ծրագրի Հարավային Կովկասի տարածաշրջանային պատասխանատու Ֆրանց Շայդելին: Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԿԳ նախարարը դրական է գնահատել “Տեմպուս” ծրագրի արդյունավետությունը՝ շեշտելով, որ այն ՀՀ բուհական համակարգի միջազգայնացման կարևոր գործիքներից է: “Տեմպուս” միջազգային կրթական ծրագրի տարածաշրջանային պատասխանատուն, ով Հայաստանում է գտնվում […]

Ազատամարտիկները կգիշերեն Ազատության հրապարակում /վիդեո/

Ազատամարտիկները պատրաստ են տեր կանգնել իրենց իրավունքին: Այս անգամ նրանց պայքարը ոչ թե թշնամու դեմ է, այլ սոցիալական պայմանների : Այսօրվանից մոտ 30 ազատամարտիկ նստացույց է հայտարարում Ազատության հրապարակում: Ասացին՝ պատրաստվում են այստեղ գիշերել, մնալու են այնքան, մինչեւ ՛՛իրենց լսող լինի՛՛:  Օրեր առաջ ազատամարտիկները նամակ են ուղարկել կառավարությանը, սակայն այն այդպես էլ արձագանքի չի արժանացել: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի