22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ազատամարտիկները կգիշերեն Ազատության հրապարակում /վիդեո/

Ազատամարտիկները պատրաստ են տեր կանգնել իրենց իրավունքին: Այս անգամ նրանց պայքարը ոչ թե թշնամու դեմ է, այլ սոցիալական պայմանների : Այսօրվանից մոտ 30 ազատամարտիկ նստացույց է հայտարարում Ազատության հրապարակում: Ասացին՝ պատրաստվում են այստեղ գիշերել, մնալու են այնքան, մինչեւ ՛՛իրենց լսող լինի՛՛: 

Օրեր առաջ ազատամարտիկները նամակ են ուղարկել կառավարությանը, սակայն այն այդպես էլ արձագանքի չի արժանացել: “Հետախույզ վետերանների միություն” ՀԿ անդամ Արթուր Բունիաթյանի պայքարը նաև բանակում կատարվող սպանությունների և բարձրաստիճան սպաների վարքագծի դեմ է ուղղված. ”Ոնց կարող է զինվորը զինվորին սպանի, դա բառ ու բացատրություն  չունի”,-Henaran.am-ի հետ կիսվեց ազատամարտիկը:

Նրան հատկապես մտահոգում է այն, որ շատերն են գնացել կռիվ, մի մասը զոհվել է, մի մասը վերադարձել է: Վերադարձողներն էլ իրենց հերթին բաժանվել են կատեգորիաների. ”Մի մասը անապահով է, մյուս մասն էլ էնքան բան ունի, որ դնելու տեղ չունի”:

 Մանրամասները`Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ