08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2013

Աշոտյանը երաշխավորում է

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի թիվ 189 ավագ դպրոցում տեղեկայված քննական կենտրոնում մասնակցել է “Հայոց լեզվի և գրականության“ միասնական քննությանը: Նախարարը շրջել է քննասենյակներում, զրուցել դիմորդների հետ, նրանց մաղթել հաջողություն. “ Հավատացնում եմ ձեզ, որ թեստերն ավելի դյուրին են, քան դուք պատկերացնում էիք նախապատրաստվելու փուլում: Նախապես մի շարք խնդրահարույց  առաջադրանքներ շտեմարաններից […]

Ոստիկանությունը խորհուրդ է տալիս շրջանցել Երևանի Հերացի և Մյասնիկյան փողոցները

Հարգելի համաքաղաքացիներ, Երևան քաղաքում իրականացվող ծավալուն ասֆալտապատման աշխատանքների հետ կապված՝ հունիսի 4-ին, 5-ին և 6-ին խորհուրդ է տրվում շրջանցել Հերացի և Մյասնիկյան փողոցները հետևյալ ուղղություններով. – դեպի Ազատության պողոտա, – դեպի Կոմիտաս, Դավիթ Անհաղթ և Ռուբինյանց փողոցներ, – դեպի Դավիթ Բեկ փողոց: Պատճառված անհանգստության  համար հայցում ենք ձեր ներողամտությունը:  Ճանապարհային ոստիկանություն  

Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Խորվաթիայի նորանշանակ դեսպանը /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Խորվաթիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Իվան Ստարչևիչը (նստավայրը՝ Աթենք): Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ և մաղթել հաջողություններ՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Անդրադառնալով դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո հայ-խորվաթական փոխգործակցության շուրջ քսանամյա պատմությանը՝ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ երկու երկրների միջև հարաբերությունները կայուն զարգացում […]

Վարդանիկը առոք-փառոք դուրս եկավ ու հայտարարեց` Աստված ների

Քրեագետ Սերգեյ Գալոյանը վստահ է, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքն անակնկալ չէր որևէ մեկի համար: Այդ դեպքը մարզպետի նախորդ արարքները կոծկելու հետևանքն է:  Քրեագետը հիշեցրեց, որ ապրիլի 23-ին էլ Գյումրիում տեղի ունեցան նման դեպքեր, որոնց հետ կապված հարցաքննվեց նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ում անունը ևս շատ է հոլովվում: ”Վարդանիկը ապրիլի […]

Րաֆֆի Հովհաննիսյանը Վաշինգթոնում. ”ԱՄՆ-ը կճանաչի հայ ժողովրդի ձայնը” /վիդեո/

Պաշտոնական այցով ԱՄՆ-ի մայրաքաղաքում գտնվող Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր հանդիպեց ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինի հետ: Պետքարտուղարությունում կայացած մասնավոր հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի առջեւ ծառացած ոչ միայն ներքին ժողովրդավարական, այլեւ միջազգային մարտահրավերներին առնչվող հարցեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ հակամարտության արդարացի կարգավորումը եւ 1915թ. Հայոց Ցեղասպանության եւ Մեծ Հայրենազրկման իրական ճանաչումը:  Նույն օրը Րաֆֆի Հովհաննիսյանը, որպես […]

Ի՞նչու քանդեցին “հոպարի”` գեներալ Մանվելի պատը … /վիդեո/

Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Հրանտ Գրիգորյանից լրագրողները փորձեցին ճշտել, թե ինչպես ստացվեց, որ Արշալույս գյուղում քանդվեց “բեռլինյան պատը”:  “Բեռլինյան պատ չէր, հողաթումբ էր”,- հայտարարեց պատգամավորը: Հիշեցնենք, որ Էջմիածնի Արշալույս գյուղում , օրեր առաջ գյուղացիները  բացեցին այն ճանապարհը, որը գեներալ Մանվելն ու իր որդին` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը փակել էին իրենց տան մոտով մեքենաների երթեւեկություն չլինելու […]

… Որ մեր ոստիկանապետի Անգելինան հանգիստ ապրի

Քրեագետ Սերգեյ Գալոյանն անձամբ ծանոթ չէ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ, ում տան մոտ երկու օր առաջ կրակոցներ են հնչել, եղել է սպանություն, իսկ երկուսը վիրավորվել են:  Այս դեպքի մասին Գալոյանը գրելու է իր գրքերում, սակայն դեռևս չգիտի, թե արդյոք մեղավոր է մարզպետը: Բայց նա լկտիություն է համարում մարզպետի երեկ արած հայտարարությունը, որ նա հրաժարվում […]

Գնաճ դեղերի շուկայում

ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ Դեղերի փորձագիտական կենտրոնը շարունակում է պարբերաբար ուսումնասիրել հիմնական դեղերի ցանկում ընդգրկված, պետության կողմից անվճար տրամադրվող, ինչպես նաև բնակչության կողմից լայնորեն օգտագործվող մի շարք դեղերի ներմուծման (ինվոյսային) և մեծածախ գները` ըստ ներկրող առանձին կազմակերպությունների: Ուսումնասիրությունների արդյունքները յուրաքանչյուր երկու ամիսը մեկ ներկայացվում են նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովին։ 2013 թվականի հունվար-ապրիլ […]

Որ էլ զոհեր չլինեն. բնապահպանության նախարարի առաջարկը

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը խորհրդարանում լրագրողների խնդրանքով անդրադարձավ Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպին: Նախ ասաց, որ իրավիճակին չի տիրապետում: “Հարուցվել է քրեական գործ, գնում է քննություն, չեմ կարող ենթադրաբար պատասխանել այդ հարցին: Բնականաբար որպես ՀՀ քաղաքացի, ուզում եմ ցավ ապրել, ցավակցություն հայտնել այն զոհի կապակցությամբ, որ տեղի է ունեցել: Որ զոհեր չլինեն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի