08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2013

Նախագահական ընտրություններն ի՞նչ կապ ունեն. Արմեն Մովսիսյանը` գազի գնի շուրջ

”Դեռևս այն է ինչ-որ հայտարարել ենք, նոր բան չկա։ Հենց լինի, կասենք՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ նշելով, որ ռուսական կողմի հետ բանակցությունները գազի գնի շուրջ դեռ շարունակվում են:  Հարցին, թե երեկ տեղեկություն տարածվեց, որ ռուսական ՛՛Գազպրոմ՛՛ ընկերությունը հայտարարել էր որոշակի արդյուքների մասին, նախարարը պատասխանեց, որ այդ մասին […]

Արյան հոտ է փչում` “առանց տաքգլուխ” որոշումների

Թեեւ պաշտոնապես որեւէ տեղեկատվություն չկա Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ եւ մարզպետի հայտարարությունն էլ մինչեւ սպանության գործով նախաքննության ավարտը լիազորությունները վայր դնելու մասին, կառավարությունում “զրոյական” նշանակություն են տալիս, այդուհանդերձ Սյունիքի մարզպետի պաշտոնի համար շարունակվում են անուններ շրջանառվել: Հավակնորդների ցանկում շրջանառվում է նաեւ ԱԺ պատգամավոր, ԶՊՄԿ տնօրենի որդու` Վահե Հակոբյանի անունը: Վերջինիս հետ անձամբ […]

ԱՄՆ-ում կայացել է Նալբանդյան-Քերի հանդիպումը

Հունիսի 4-ին Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ պետքարտուղար Քերին նշեց, որ լինելով Մասաչուսեթս նահանգից, որտեղ առկա է մեծ հայկական համայնք, լավ ծանոթ է Հայաստանի առջև ծառացած խնդիրներին։ Միացյալ Նահանգների պետքարտուղարի խոսքերով՝ Հայաստանն ու Միացյալ Նահանգները գործընկներ են տարբեր նախաձեռնություններում։ Հայաստանն իր նպաստն է […]

Քշիշտոֆ Զանուսսին Հայաստան է գալիս

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի եւ “Հայ Արտ սինեմա”-ի համատեղ իրականացրած “Կինոռեժիսուրայի բարձրագույն կուրսերում” շարունակվում է անվանի արվեստագետների վարպետության դասերի շարքը. հունիսի 6-ին Հայաստան է ժամանում լեհ անվանի կինոռեժիսոր, Կաննի մրցանակակիր, բազմաթիվ ֆիլմերի սցենարիստ եւ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսսին: Զանուսսին հունիսի 6 եւ 7-ին վարպետության դաս կանցկացնի “Կինոռեժիսուրայի բարձրագույն կուրսերում”` ցուցադրելով եւ մեկնաբանելով նաեւ հատվածներ […]

Վարչապետի իսպաներենն ու Մոնսերատ Կաբալիեն. Հրապարակ

“Ճի՞շտ է, որ Երեւան վերադառնալիս վարչապետի հետ նույն ինքնաթիռով Հայաստան է եկել նաեւ Մոնսերատ Կաբալիեն, ի՞նչ էր անում նա Մինսկում”,-թերթի թղթակիցը հարցրեց  վարչապետին ուղեկցած անձանցից մեկին: “Նա այնտեղ հյուրախաղերի էր, նախօրոք պայմանավորվել էինք, նույն ինքնաթիռով եկանք”: Պատահաբար չերգե՞ց ինքնաթիռում: “Ոչ, զրուցում էին վարչապետի հետ”: Իսպաներենո՛վ: “Պատկերացրեք` այո”: Թերթը հիշեցնում է, որ մեր վարչապետն Իսպանիայում ունեցվածք ունի […]

Ո՞ւմ համար է Ծառուկյանի խաղատունը. Ժամանակ

“Ժամանակի” տեղեկություններով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր հսկայական “Փարավոն” զվարճանքների եւ խաղատնային կենտրոնը կառուցել է ոչ թե ներքին պահանջների սպասարկման, այլ դրսից հաճախորդներ ներգրավելու նպատակով։ “Արդեն խոսակցություններ են շրջանառվում, որ նախատեսվում է Չինաստանից, Ռուսաստանից եւ այլ երկրներից հաճախորդների խմբեր բերել։ Այսինքն՝ այն երկրներից, որտեղ խաղատնային բիզնեսում որոշակի սահմանափակումներ կան։ Օրինակ՝ ՌԴ-ում խաղատների համար գոտիավորում է […]

Օսկանյանը մեկնում է Բեյրութ. Հրապարակ

Երեկ, “Հրապարակ”-ը զանգահարեց Վարդան Օսկանյանին՝ ճշտելու նրա տեսակետը Թուրքիայում այս օրերին տեղի ունեցող զարգացումների մասին, պարզվեց, որ մեկնում  է Բեյրութ` համայնքի, ինչպես նաեւ Սիրիայի հարցերով:  Օսկանյանը ծնունդով լիբանանցի է, իսկ այս օրերին այնտեղ նույնպես, ինչպես Սիրիայում եւ Թուրքիայում, լարված է: Նա ասաց, որ վերադառնալուն պես կանդրադառնա հարցին` ովքե՞ր են ի վերջո կանգնած Թուրքիո զարգացումների հետեւում: […]

Հայաստանի բնակչության եկամուտները. Հայկական ժամանակ

ՀՀ բնակչության 20 տոկոսն աղքատ է (օրական 2 դոլարից պակաս եկամտով), միջին խավը (օրական 10-ից 50 դոլար  եկամտով) կազմում է մոտ 10 տոկոս, հիմնական մասը՝ 70 տոկոսը, այսպես կոչված, “լողացող եկամտով” մարդիկ են, որոնց օրական եկամուտը կազմում է 4-10 դոլար։ Թեմային անդրադառնում է “Հայկական ժամանակ”-ը:   Ըստ թերթի, երեկ նման տվյալներ է հրապարակել Աշխատանքի միջազգային կազմակերպությունը՝ […]

Գեներալ Մանվելը հիվանդ է. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, այն պարագայում, երբ մի շարք ազատամարտիկներ դեղի փող հայթայթելն անգամ մեծ խնդիր են համարում, գեներալ Մանվելը, պրոֆիլակտիկ նպատակներով, պարբերաբար այցելում է արտասահմանյան բարձրակարգ ու թանկարժեք կլինիկաներ: Շուրջ 10 օր է, ինչ գեներալը հերթական բուժզննման նպատակով Ֆրանսիայում է: Նրա մերձավոր շրջապատից  թերթը տեղեկացավ, որ գեներալի առողջական վիճակն այնքան էլ լավ չէ: Ասացին, որ թոքերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի