20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 27, 2013

Բարձրաստիճան պաշտոնյաների սկանդալային ձերբակալություններ կարող են լինել. 168 ժամ

Ըստ “168 ժամ”-ի, “Նաիրիտ”  գործարանից յուրացումներ կատարելու դեպքի առնչությամբ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչությունում նախապատրաստվում են նյութեր, որոնց արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից՝ ի պատասխան այն հարցի, թե երբ է նախատեսվում ավարտել “Նաիրիտի”  գործի քննությունը:  Թերթի տեղեկություններով, այս գործում ներգրավված քննիչներին համապատասխան շրջանակներից հրահանգել են […]

ԱՄՆ-ի Գերագույն դատարանը հավասար իրավունքներ է շնորհել միասեռ եւ ավանդական ամուսիններին

ԱՄՆ-ի Գերագույն դատարանը հավասարեցրել է ավանդական եւ միասեռ ամուսնությունների իրավունքները: Դատարանը Սահմանադրությանը չհամապատասխանող է համարել երկրում գործող ֆեդերալ օրենքը, որն ամուսնությունը սահմանում է որպես միություն` միայն տղամարդու եւ կնոջ միջեւ, հաղորդում է “BBC”-ն: Այս որոշմանը կողմ են հանդես եկել Գերագույն դատարանի 9 դատավորներից 5-ը: Դատարանի որոշման մեջ ասվում է, որ ամուսնությունները պաշտպանող օրենքը, որը գործում […]

Կինս հաստատ ավելի է վարձատրվում… Զուրաբյանի ամառային հույսերը /վիդեո/

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վերջին 6 տարիների ընթացքում մեկ անգամ է հանգստացել: Ասում է`ժամանակ չի ունեցել: Henaran.am-ի հետ զրույցում պատգամավորը հույս հայտնեց, որ գոնե այս տարի հնարավորություն կունենա հանգստանալու: Իսկ որտեղ է նախընտրում հանգստանալ: Ասաց` դեռ չի որոշել, սակայն համաձայնեց, որ Հայաստանում հանգիստը կազմակերպելը բավական թանկ է։ Պատգամավորի աշխատավարձն էլ նորմալ հանգստի համար չի […]

Էդուարդ Շարմազանովը մեկնել է Աթենք

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հունիսի 27-30-ը աշխատանքային այցով կգտնվի Հունաստանի Հանրապետության մայրաքաղաք Աթենքում՝ մասնակցելու “Նոր ժողովրդավարություն” կուսակցության 9-րդ Ազգային համագումարին: Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ նաեւ հույն խորհրդարանականների հետ: Հունիսի 27-ին ԱԺ փոխնախագահը կհանդիպի Հունաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ապոստոլոս Կակլամանիսի, իսկ հունիսի 28-ին՝ Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակ […]

Ինքնասպան եղած ցմահ դատապարտյալը պիտի խոսե՞ր. Չորրորդ ինքնիշխանություն

Հունիսի 19-ին Արդարադատության նախարարության “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկում մահացած ցմահ դատապարտյալ Մանվել Հազրոյանի պարանոցին ոչ թե սավանից կախվելու հետքեր են, այլ կտրվածք է հայտնաբերվել։ Այս մասին երեկ “Չորրորդ ինքնիշխանությանը” ասել է Մանվելի հորաքույրը՝ Սուսաննան։ Նրա խոսքով, իր հարցերին, թե դա ինչ վերք է, Մանվելի դին ՔԿՀ-ից հայրական տուն տեղափոխողներն ասել են, թե դա արվել է ինչ-որ նմուշ վերցնելու […]

Վարչապետին չի կասկածում. Առավոտ

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի  քարտուղար Արթուր Բաղդասարյանը պատասխանելով  “Առավոտ” թերթի օֆշորային սկանդալի հետ կապված վարչապետ Տիգրան Սարգսյանի պարզաբանումներին՝ ասել է. “Ես կարծում եմ, որ բացատրությունները սպառիչ կլինեն, երբ վարչապետի դիմումի հիման վրա դատախազությունը համապատասխան ընթացակարգով գործողություններ իրականացնի եւ սպառիչ պարզաբանում տա։ Բացի այդ, հայտնի անձի (Աշոտ Սուքիասյանի) հարցով հարուցված է քրեական գործ, հայտարարված է հետախուզում, […]

Գեղարքունիքի մարզպետը մեղավոր չի. Ժամանակ

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հայտարարեց, որ Ֆինանսների նախարարությունն իրենց մարզպետարանում որեւէ ստուգում չի իրականացրել: Թերթը նշում է  ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել հենց Ֆինանսների նախարարության ուսումնասիրության արդյունքների հիման վրա` 2012-2013թթ. մի շարք որոշումներով հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ եւ ազոտական պարարտանյութ տրամադրելու գործընթացում Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Շիրակի մարզպետարանների պաշտոնատար անձանց կողմից կատարված յուրացման, պաշտոնեական […]

ճաք եմ տալիս էս սեռական փոքրամասնությունների, էս աղանդների մասին լսելով. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ը շարունակում է տպագրել արձակագիր Ալվարդ Պետրոսյանի հետ հարցազրույցը: Ներկայացնում ենք մի հատված:  “Օրերս եթերով դիտում էի Վարդգես Պետրոսյանի 80-ամյակին նվիրված հաղորդումը ու մտածում` “Կրակե շապիկ” վեպի համար հայտնի հրապարակախոսն ինչպիսի՜ հալածանքների ենթարկվեց: Խորամուխ չեղանք նրա ասածների մեջ, մինչդեռ կյանքը բերեց ու ապացուցեց, որ Պետրոսյանը համարյա մարգարեացել էր, որ հայի ու թուրքի երկխոսությունը, այնուամենայնիվ, […]

Շուկայից հրատապ դուրս բերել պաղպաղակները. Չորրորդ ինքնիշխանություն

“Իրազեկ եւ պաշտպանված սպառող” հասարակական կազմակերպությունը երեկ դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ նրան տեղյակ պահելով, որ շուկայում շարունակվում են վաճառվել առողջության համար վտանգավոր պաղպաղակներ: Այս մասին գրում է  “Չորրորդ Ինքնիշխանություն” օրաթերթը եւ հիշեցնում, որ  ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը թերթի  ուշադրությունը հրավիրել էր այն հանգամանքին, որ հունիսի 16-ին հեռուստաընկերություններից մեկը ռեպորտաժ էր պատրաստել պաղպաղակի շուկայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի