16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ճաք եմ տալիս էս սեռական փոքրամասնությունների, էս աղանդների մասին լսելով. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ը շարունակում է տպագրել արձակագիր Ալվարդ Պետրոսյանի հետ հարցազրույցը: Ներկայացնում ենք մի հատված:

 “Օրերս եթերով դիտում էի Վարդգես Պետրոսյանի 80-ամյակին նվիրված հաղորդումը ու մտածում` “Կրակե շապիկ” վեպի համար հայտնի հրապարակախոսն ինչպիսի՜ հալածանքների ենթարկվեց: Խորամուխ չեղանք նրա ասածների մեջ, մինչդեռ կյանքը բերեց ու ապացուցեց, որ Պետրոսյանը համարյա մարգարեացել էր, որ հայի ու թուրքի երկխոսությունը, այնուամենայնիվ, պետք է կայանա… 

Բայց մենք Վարդգես Պետրոսյանի խոսքը չհանդուրժեցինք: Ինչո՞ւ, որովհետեւ մենք չենք կարողանում հանդուրժել եւ ընդունել, որ, օրինակ, Հրանտ Մաթեւոսյանից բացի կարող է մեկ ուրիշն էլ իր ճշմարտությունը բերել: Բայց չէ՞ որ հայերս չուկչա չենք, որ մի գրող ու մի նկարիչ ունենանք: Մենք շատերն ունենք, բայց այն, ինչ արեց Այթմատովն իր Ղրղըզստանի համար, մեր գրողներից, արվեստագետներից ոչ մեկը չկարողացավ անել, որովհետեւ չարությունը մեծ դեր խաղաց ու խեղդեց խոսքը: 

Իմ սերունդը գրեթե ոտնատակ գնաց: Մեծագույն գրող էր Հրանտ Մաթեւոսյանը: Բայց կարող էր, չէ՞, նրա կողքից նաեւ Վարդգես Պետրոսյանն իր խոսքն ասելու հնարավորություն ունենար: Փոխարենը հալածվեց: Այսօր էլ դարձյալ մոռացել ենք մեր շատ լավ գրողներին:

Մանկուրտի պես ոտնատակ ենք տվել: Չի կարելի, կրկնում եմ, մենք չուկչա չենք ու կարող ենք մեզ ավելին թույլ տալ, որովհետեւ Վահագն Դավթյան ունենք, Համո Սահյան, Սիլվա Կապուտիկյան, Շիրազ ու Սեւակ ունենք, բայց այսօր դուք եթերով լսո՞ւմ եք նրանց մասին: Ցավոք` ոչ:

Ուզում եմ դիմել պարոն վարչապետ Տիգրան Սարգսյանին: Վերջերս դիտում էի “Արմնյուզի” “Իմ գրադարանը” հաղորդումը, ուր վարչապետը հիացած խոսում էր Էստոնիայում ապրող Գայանե Մարկոսյան գրողի ու նրա “Պենելոպե” վեպի մասին: Տիգրան Սարգսյանը գուցե լավ վարչապետ չէ, բայց կրթված, ուսյալ մարդ է եւ Գայանեի մասին խոսում էր հիացմունքով: 

Եվ ես հանկարծ ցավ զգացի: Երբեւէ չի եղել մի դեպք, որ Տիգրան Սարգսյանն իմ խնդրանքը մերժի, իհարկե դրանք անձնական բնույթի չեն եղել, այլ առնչվել են ՀՕՄ-ին: Նա մասնակցել է մեր բոլոր միջոցառումներին ու գործնականորեն աջակցել մեզ, բայց նա ընդառաջ է գնացել պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի խնդրանքին եւ ոչ թե գրող Ալվարդ Պետրոսյանին, որովհետեւ նա չգիտի ո՞վ է Ալվարդ Պետրոսյան գրողը: Ու ես ցավ ապրեցի: 

Մի երկու բան եմ գրել ու գիտեմ, որ դրանք հայ արձակի մեջ իրենց կայուն տեղն ունեն, բայց, ափսոս, որ երկրիս ուսյալ վարչապետը չի կարդացել: Եվ ես իմ կանացի նախանձոտ հայացքով նայում ու մտածում էի` էդ ինչո՞ւ ես դու հեռու Էստոնիայի տաղանդավոր աղջկա գործը կարդում, բայց Ալվարդ Պետրոսյան չես կարդում: 

Ուրախ եմ, որ վարչապետը հովանավորել է Կոստան Զարյանի գրքի տպագրությունը, դա հարգանք է առաջացնում, բայց հարց եմ նրան ուղղում` քո երկրի գրողներից ո՞ւմ գիտեք, բացի Սիլվա Կապուտիկյանից ու Ներսես Շնորհալուց, այսօրվա սերնդի հետ չարքաշ ապրող ո՞ր արվեստագետին գիտեք: 

Եվ պահանջո՛ւմ եմ, որովհետեւ ես այս երկրի հարկատուն եմ, պահանջում եմ, քանի որ վարչապետն ի՛մ պետության կարեւոր անձանցից մեկն է:

Զարմանում եմ, միթե այդքան հետաքրքիր է զրուցել, ասենք, պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ, փոխարենը չլսել բանաստեղծուհի Հռիփսիմեին, այդ տաղանդավոր, համեստ մարդուն: Էլ ինչպե՞ս մեր ժողովրդին տեղեկացնենք, որ հանճարեղ մտավորականներ ունենք: Մամուլին, հեռուստատեսությանը մեր մշակույթը չի հետաքրքրում:

Ինչո՞ւ եք հետաքրքրված միայն մեծահարուստներով, պատգամավորներով: Մոռացեք կիսագրագետներին, նստե՛ք ու գրե՛ք Դանիել Երաժիշտի ու նրա նմանների մասին: 

Այո, մեզանում կան նաեւ պալատական մտավորականներ, որոնք միշտ կուշտ ու տռուզ գրպանի կողքին են: 

Բայց ես պալատական չեմ, ես ազատ ու ոչնչից չվախեցող մարդ եմ: Նաեւ շատ ամաչկոտ, ամաչում եմ ստելուց, ամաչում եմ մի քիչ ավելի կեղտոտելուց այս երկիրը, ամաչում եմ թոռներիս աչքերից, ամաչում եմ մեր ժողովրդից, որին անվերջ խաբում է ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը: Իսկ ես չեմ վախենում ասել ճշմարտությունը, որ ճաք եմ տալիս էս սեռական փոքրամասնությունների, էս աղանդների մասին լսելով: Սա ի՞նչ ազատություն է, մենք ի՞նչ ենք քարոզում: 

Էս ի՞նչ որոմ է մտել մեր մեջ: Կուրծք ենք ծեծում, որ մենք առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք, բայց այդ սոդոմական մեղքերը թույլ ենք տալիս, որ նվաճեն մեր երկիրը”,-ասել է Պետրոսյանը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ