07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 27, 2013

Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ Նախագահին ներկայացրել է ՀԱՊԿ անդամ երկրներից ժամանած քաղաքագետների եւ փորձագետների մասնակցությամբ Երեւանում հունիսի 26-27-ին կայացած համաժողովի արդյունքները, Հանրապետության Նախագահի հետ խոսել կազմակերպության ընթացիկ աշխատանքների եւ ծրագրերի մասին, քննարկել ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունեց ԱՄՀ ղեկավարին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը ողջունել է հյուրերին եւ շնորհակալություն հայտնել ԱՄՀ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող աջակցության ու արդյունավետ համագործակցության համար: Հիմնադրամի առաքելության ղեկավարը արդյունավետ է համարել ՀՀ կառավարության եւ ԱՄՀ-ի գործակցությունը գյուղատնտեսության ոլորտում. “Մենք տպավորված ենք  գյուղատնտեսության զարգացման վերջին տարիների առաջանցիկ […]

Քննարկվել են Երեւանի բրենդավորմանն առնչվող հարցեր

Երեւանի քաղաքապետարանում կազմակերպված հանդիպման ժամանակ, որին ներկա էին մայրաքաղաքում գործող զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներ, քննարկվել են Երեւանի բրենդավորման հարցեր։ Հանդիպում-քննարկմանը մասնակցել են հյուրանոցային եւ զբոսաշրջային ինդուստրիայի տարբեր ներկայացուցիչներ, մարքեթինգային եւ տեղեկատվական բաժինների ներկայացուցիչներ։ Հանդիպման նպատակն էր ներկայացնել Երեւանի բրենդավորման նախագծի գործընթացի ներկա փուլը, քննարկել տարածքային բրենդավորման անհրաժեշտությունը հատկապես զբոսաշրջության զարգացման բնագավառում, ինչպես նաեւ փորձի փոխանակումը։ Մասնակիցները […]

Մենք պետք է միավորենք մեր ջանքերը թուրքական ժխտողականության դեմ պայքարում. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունիսի 27-ին Աթենքում հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ապոստոլոս Կակլամանիսի հետ: Ողջունելով  ՀՀ ԱԺ փոխնախագահին` Ապոստոլոս Կակլամանիսը բարձր է գնահատել հայ եւ հույն ժողովուրդների` դարերի խորքից եկող ջերմ եւ բարեկամական հարաբերությունները: Նա նշել է, որ իր` Հունաստանի խորհրդարանի խոսնակ լինելու […]

“Հյուսիս-հարավ” ծրագրում թերությունները վերացվում են

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունիսի 27-ին  ընդունեց “Սաֆեժ-Էպտիսայ” ընկերության ներկայացուցիչներին՝ Եվրոպայի եւ Աֆրիկայի վարչության գործառնությունների գծով գործադիր տնօրեն Նիկոլաս Ջայն Նիելսոնի գլխավորությամբ: Ֆրանսիական “Սաֆեժ-Էպտիսայ” ընկերությունն իրականացնում է  “Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք” ներդումային ծրագրի ճարտարագիտական եւ տեխնիկական վերահսկողությունը: Հանդիպման ընթացքում  Նիկոլաս Ջայն Նիելսոնը նախարարին տեղեկացրեց, որ իրականացվում է բացթողումները շտկելու  գործողությունների հստակ ծրագիր. խնդիրներին […]

Իրականության հետ որևէ աղերս չունի

 ” ”Աշտարակ-Կաթ” ընկերությունը պաշտոնապես հայտարարում է,  որ իր  կողմից արտադրված պաղպաղակների ողջ տեսականին համապատասխանում է մակնշման պահանջներին, և ”Իրազեկ և պաշտպանված” ՀԿ-ի կողմից հրապարակված այն տեսակետը, թե ”ընկերության պաղպաղակը չի համապատասխանում մակնշման պահանջներին”՝ ապատեղեկատվություն է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասացին ”Աշտարակ-Կաթ” ընկերության մամուլի ծառայությունից` մեկնաբանելով ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի արած հայտարարությունները, թե պաղպաղակի մեջ սպրեդ է օգտագործվել […]

Առաջին անգամ համայնքային բյուջեից 20 միլիոն դրամ է հատկացվել թեքահարթակների կառուցման համար

Երեւանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով իրականացվում են մայրաքաղաքի փողոցների հետիոտնային անցումների թեքահարթակների կառուցման աշխատանքներ: Այդ նպատակով համայնքային բյուջեից հատկացվել է 20 միլիոն դրամ, որի շրջանակում կկահավորվի շուրջ 100 թեքահարթակ: Բացի այդ, թեքահարթակներ կկառուցվեն մայրաքաղաքի 9 վարչական շրջանների վարչական շենքերի մուտքերի մոտ: Մինչ այդ նմանատիպ աշխատանքներ էին կատարվել ներառական կրթություն իրականացնող բոլոր 45 դպրոցներում: Ընդ […]

Սպառազինության մրցավազք նոր փուլի մեկնարկի համար. Հայաստանը ունի վերջին նորույթի զենքեր

«Մենք մեր խղճին դեմ չգնանք, նաև մենք մեզ ապացուցելու խնդիր էլ ունենք։ Սպառազինությունների մրցավազքը նաեւ ամենատարբեր ոլորտներում է ընթանում, ինֆորմացիոն դաշտում, նաև հոգեբանական ներազդման այդ բաղադրիչը կա, մենք սպառազինվում ենք։ Մենք այդ առումով համագործակցում ենք, ոչ միայն ռուսական ուժի հետ»,- այսօր՝ հունիսի 27-ին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանին Ռուսաստանի կողմից մեկ միլիարդ դոլորի զենք վաճառելու […]

ՀՀ ԱԺ նախագահի հանդիպումները Ստրասբուրգում /ֆոտո/

Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի Հանրապետության նախագահության ստանձնման կապակցությամբ հունիսի 26-27-ը աշխատանքային այցով Ստրասբուրգում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը: Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի հետ: Ողջունելով ԱԺ նախագահին` ԵԽԽՎ նախագահը կարեւորեց Հայաստանի խորհրդարանի նախագահի  այցը  եւ ներկայությունը ԵԽԽՎ նստաշրջնանին: Ժան Կլոդ Մինյոնը շնորհակալություն հայտնեց Հայաստանի խորհրդարանին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի