26 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Իրականության հետ որևէ աղերս չունի

 ” ”Աշտարակ-Կաթ” ընկերությունը պաշտոնապես հայտարարում է,  որ իր  կողմից արտադրված պաղպաղակների ողջ տեսականին համապատասխանում է մակնշման պահանջներին, և ”Իրազեկ և պաշտպանված” ՀԿ-ի կողմից հրապարակված այն տեսակետը, թե ”ընկերության պաղպաղակը չի համապատասխանում մակնշման պահանջներին”՝ ապատեղեկատվություն է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասացին ”Աշտարակ-Կաթ” ընկերության մամուլի ծառայությունից` մեկնաբանելով ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի արած հայտարարությունները, թե պաղպաղակի մեջ սպրեդ է օգտագործվել և մակնշված ժամկետները սխալ են:

”Իրականության հետ որևէ աղերս չունի նաև հրապարակված այն տեղեկությունը, որ ”Աշտարակ-Կաթ” ընկերության պաղպաղակում օգտագործվում է մեծ քանակությամբ բուսայուղ (սփրեդ)” և ”մեծ քանակությամբ” սփրեդը  նույնպես ապատեղեկատվություն է: Նախ՝  սփրեդը բուսայուղ չէ, այլ կենդանական ու բուսական ծագում ունեցող  բաղադրիչներով համակցված մթերք, որն ընկերության պաղպաղակներում չի օգտագործվում: Ինչ վերաբերվում է բուսական յուղին՝ ընկերությունը պաղպաղակների արտադրության մեջ բացառապես  օգտագործում է  Եվրոպայում մեծ հեղինակություն ունեցող   իտալական ”Master Martini”  ընկերության  արտադրած կոկոսի բարձրորակ յուղը,   որն օգտագործվում է նաև եվրոպական մի շարք զարգացած երկրներում, առողջարար է և համարվում է պաղպաղակի բաղադրատոմսի տարրերից մեկը”:

Մամուլի ծառայությունից նաև նշեցին, որ  ”Աշտարակ-Կաթ” ընկերության պաղպաղակների վրա կոկոսի յուղի առկայության մասին հստակորեն մակնշված է, իսկ նրա օգտակարության մասին բազմիցս հրապարակումներ են եղել  մի քանի հեղինակավոր կայքերում ու պարբերականներում:

”Ընկերության կողմից արտադրված պաղպաղակի ողջ տեսականին համապատասխանում է սննդի անվտանգության և տեխնիկական կանոնակարգի  բոլոր չափորոշիչներին,  պարունակում է   առողջության համար  օգտակար բազմաթիվ տարրեր, որոնք   հստակ մակնշված են փաթեթավորման  վրա”:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ