06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

“Հյուսիս-հարավ” ծրագրում թերությունները վերացվում են

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունիսի 27-ին  ընդունեց “Սաֆեժ-Էպտիսայ” ընկերության ներկայացուցիչներին՝ Եվրոպայի եւ Աֆրիկայի վարչության գործառնությունների գծով գործադիր տնօրեն Նիկոլաս Ջայն Նիելսոնի գլխավորությամբ:

Ֆրանսիական “Սաֆեժ-Էպտիսայ” ընկերությունն իրականացնում է  “Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք” ներդումային ծրագրի ճարտարագիտական եւ տեխնիկական վերահսկողությունը: Հանդիպման ընթացքում  Նիկոլաս Ջայն Նիելսոնը նախարարին տեղեկացրեց, որ իրականացվում է բացթողումները շտկելու  գործողությունների հստակ ծրագիր. խնդիրներին ավելի արագ արձագանքելու համար ստեղծվել  է թեժ գիծ, բացի այդ՝ կապալառուն 30 տոկոսով ավելացրել է աշխատակազմն ու սարքավորումների քանակը,  ինչի արդյունքում  ներկայումս լուրջ տեխնիկական խնդիրներ չեն արձանագրվել։

Նիկոլաս Ջայն Նիելսոնի  հավաստմամբ՝ ծրագրի շրջանակներում բարելավումները շարունակվում են, ինչը կնպաստի “Հյուսիս-հարավ” ճանապարհի բարձր որակով կառուցմանը:

Նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ արդեն տեղյակ է “Սաֆեժ”-ի կողմից կատարած դրական քայլերին, եւ համաձայն է, որ բարեփոխումներն ակնհայտ են: “Մեր խնդիրն այն չէ, որ թերագնահատենք ձեզ: Մեզ համար կարեւոր է,  որ  կառուցվող ճանապարհն իր որակով 100 տոկոսանոց լինի: Կատարված աշխատանքային փոփոխությունները մեզ համար ընդունելի են, խնդիրները հիմնականում կարգավորվել  են: Լավ կլինի, որ ձեր ուշադրությունը կրկնապատկվի եւ աշխատանքները շարունակվեն նույն տեմպով”,-ընդգծեց նախարարը:

Նախարարը շեշտեց, որ եղել են  այնպիսի  բացթողումներ, որոնք չպետք է լինեին ընդհանրապես, եւ որպեսզի կատարված աշխատանքներն այսուհետ լինեն ավելի արդյունավետ, կազմակերպությունը պետք է համագործակցի  “Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր” ՊՈԱԿ-ի հետ:

Նիկոլաս Ջայն Նիելսոնը հավաստիացրեց նախարարին, որ ԾԻԳ-ի հետ աշխատում են որպես մեկ թիմ:

 

 

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ