19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Սպառազինության մրցավազք նոր փուլի մեկնարկի համար. Հայաստանը ունի վերջին նորույթի զենքեր

«Մենք մեր խղճին դեմ չգնանք, նաև մենք մեզ ապացուցելու խնդիր էլ ունենք։ Սպառազինությունների մրցավազքը նաեւ ամենատարբեր ոլորտներում է ընթանում, ինֆորմացիոն դաշտում, նաև հոգեբանական ներազդման այդ բաղադրիչը կա, մենք սպառազինվում ենք։ Մենք այդ առումով համագործակցում ենք, ոչ միայն ռուսական ուժի հետ»,- այսօր՝ հունիսի 27-ին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանին Ռուսաստանի կողմից մեկ միլիարդ դոլորի զենք վաճառելու հարցը մեկնաբանեց  ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։

Դավիթ  Ջամալյանի կողմից այս  հարցը բացատրվում է այսպես՝  Բաքուն գնում է այնպիսի զենքեր, որոնցով կկարողանա ճեղքել արցախյան ճակատում Հայաստանի պաշտպանությունը:

Ռազմական փորձագետը փաստում է. «Մենք ունենք այնպիսի զինատեսակներ, որոնցով կկարողանանք  զսպել հակառակորդի ագրեսիան ու  չեզոքացնել  մեր թշնամու կարևոր ենթակառուցվածքները: Մենք գործ ունենք սպառազինության մրցավազքի նոր փուլի  մեկնարկի հետ, հետևաբար մենք  չպետք է ետ  մնաք Ադրբեջանից , անհրաժեշտ է համարժեք պատասխան տալ նրան`մասնավորապես գնել հրթիռային ու հակատանկային  զենքեր»:

Դավիթ Ջամալյանի դիտարկմամբ իդեալական փոխհարաբերություններ չեն լինում , հետևաբար  հայ-ռուսական հարաբերություններն էլ այդպիսին են, սակայն այս դաշինքը հավասարության  վրա հիմնված դաշինք է հատկապես  այն առումով, որ  որքան ՌԴ-ն է կարևոր մեզ համար, այնքան էլ մենք ենք կարևոր իր համար:Մենք պետք է պահանջենք պարզապես մեր ռազմավարական գործընկերոջից այս հարցին լուծում տալ:

Քաղաքագետ Լեւոն- Մելիք Շահնազարյանը համոզված է, որ Հայաստանը միշտ էլ արդյունքի կհասնի, եթե ճիշտ օգտագործվի մեր ռազմական պոտենցիալը: Նա լավատեսորեն է տրամադրված և որպես ապացույց մատնանշում է վերջին նորույթի զենքերով Հայաստանի անընդհատ սպառազինվելը:

«Մենք կարողացել ենք ձեռք բերել տարբեր տեսակի զենքեր, որը ձեռք են բերել տարբեր երկրներից, մոդիֆիկացնել, որակական փոփոխություններ տալ եւ այդ զենքը ի զարմանս իր հեղինակների՝ դարձել է երկուսուկես երեք անգամ ավելի հզոր, ոչ բոլորը, բայց այդպիսի հրթիռներ մենք ունենք»,- ասաց քաղաքագետը։

Քաղաքագետի խոսքերով՝ պետք է զարգացնել մեր ռազմաարդյունաբերական ոլորտը։ Գիտնականներին պետք է օգնություն ցույց տրվի այդ ոլորտում աշխատելու համար։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ