14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՄՆ-ի Գերագույն դատարանը հավասար իրավունքներ է շնորհել միասեռ եւ ավանդական ամուսիններին

ԱՄՆ-ի Գերագույն դատարանը հավասարեցրել է ավանդական եւ միասեռ ամուսնությունների իրավունքները: Դատարանը Սահմանադրությանը չհամապատասխանող է համարել երկրում գործող ֆեդերալ օրենքը, որն ամուսնությունը սահմանում է որպես միություն` միայն տղամարդու եւ կնոջ միջեւ, հաղորդում է “BBC”-ն:

Այս որոշմանը կողմ են հանդես եկել Գերագույն դատարանի 9 դատավորներից 5-ը: Դատարանի որոշման մեջ ասվում է, որ ամուսնությունները պաշտպանող օրենքը, որը գործում է Միացյալ Նահանգների տարածքում, սահմանափակում է միասեռ զույգերի իրավունքները` թույլ չտալով նրանց օգտվել նույն իրավունքներից եւ նպաստներից, որոնցից օգտվում են ավանդական միությունները: Դատարանը վճռել է, որ պաշտոնապես իրենց ամուսնությունը  գրանցած միասեռ զույգերը կօգտվեն նույն իրավունքներից, ինչ որ ավանդական զույգերը:

Նշենք, որ այս գործով հայցվորը 83-ամյա Էդդի Վինձորն է եղել, ով դժգոհել է, որ իր կնոջ մահից հետո ինքն ստիպված է եղել անշարժ գույքի համար 600  հազար դոլար տուգանք վճարել, քանի որ Կանադայում գրանցված իրենց ամուսնությունը չի ընդունվել ԱՄՆ-ում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ