18 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինքնասպան եղած ցմահ դատապարտյալը պիտի խոսե՞ր. Չորրորդ ինքնիշխանություն

Հունիսի 19-ին Արդարադատության նախարարության “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկում մահացած ցմահ դատապարտյալ Մանվել Հազրոյանի պարանոցին ոչ թե սավանից կախվելու հետքեր են, այլ կտրվածք է հայտնաբերվել։ Այս մասին երեկ “Չորրորդ ինքնիշխանությանը” ասել է Մանվելի հորաքույրը՝ Սուսաննան։

Նրա խոսքով, իր հարցերին, թե դա ինչ վերք է, Մանվելի դին ՔԿՀ-ից հայրական տուն տեղափոխողներն ասել են, թե դա արվել է ինչ-որ նմուշ վերցնելու համար։ “Ինչպե՞ս կարոդ է նման բան լինել։ Ինչի՞ համար էր նման բան պետք անել նմուշի համար”,– ասաց Սուսաննան եւ համոզմունք հայտնեց, որ իրականում հենց այդ կտրվածքն է Մանվելի մահվան պատճառ դարձել եւ ոչ թե ինքնասպանությունը։

 Ըստ Սուսաննայի, իր զարմիկի մահվան իրական պատճառը այն էր, որ նա պատրաստվում էր խոսել եւ պատմել 2010թ. իր զորամասում տեղի ունեցածի մասին ողջ ճշմարտությունը։ Սուսաննան նաեւ պաւրմեց, որ այս տարիների ընթացքում Մանվելը լռում էր, քանի որ իր հարազատ եղբորը ՊՆ-ն պարտադիր ծառայության էր տեղափոխել մի զորամաս, որի հրամանատարը իր սպանած ծառայակիցներից մեկի հայրն էր։ Այդ պատճառով էլ Մանվելը վախենում էր, որ եթե ինչ-որ բան խոսի դեպքի մասին, իր եղբորը կվնասեն:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ